17:15 01.09.2019
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին շարունակում է հիացնել երկրպագուներին: Ամռան սկզբում նա բաժանվել է իր երիտասարդ ընկերոջից ու սկսել վառ ֆոտոսեսիաների սեզոնը: Աշխարհի հայտնի ամսագրերը, մեկը մեկին հերթ չտալով, տպագրում են նրա շլացնող լուսանկարները:
54 տարեկան մոդելը F magazine ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ բաժանվել է իր 36-ամյա ընկերոջից` Նիքոլաս Լեֆևրից: Չի պատմել պատճառների մասին, բայց, դատելով նրանց հարաբերությունների բնույթից, հարաբերությունների հանրայնացումն է եղել բաժանության պատճառը: Ամեն դեպքում, Մոնիկան նախկին սիրեցյալի մասին պատմել է սիրով և ասել, որ իրենք մնացել են լավ ընկերներ:
«Այդ մարդն ինձ շատ բան սովորեցրեց: Նա իսկապես ունի գեղեցիկի ճիշտ ընկալում»,- խոստովանել է Բելուչին:
Պակաս ցնցող չէ նաև նրա լողազգեստով լուսանկարը Elle ամսագրի շապիկին: Այստեղ դերասանուհին լի է էներգիայով, և դժվար թե որևէ մեկի մտքով անցնի, որ Բելուչին 30 տարեկանից ավելի է:
23:12 05.05.2025
Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […] ...
23:01 05.05.2025
Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...
22:54 05.05.2025
«Սևիլիան» Կապառոսի գլխավորությամբ կրկին չի կարողացել հաղթել«Սևիլիան» Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի վերադարձից հետո չհաղթեց նաև չորրորդ խաղում։ Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում 2-2 հաշիվն է գրանցել «Լեգանեսի» հետ։ «Սևիլիան» 38 միավորով 15-րդն է, «Լեգանեսը» 31 միավորով՝ 19-րդը։ 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» կարիերայում չորրորդ անգամ գլխավորել է այս տարվա ապրիլի 13-ին։ ...
22:41 05.05.2025
ՊԵԿ-ը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ ապահովել է 14.5 %-ով ավելի հարկային եկամուտներ և պետական տուրքեր2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով: Մասնավորապես, հարկային մարմնի մասով պետական բյուջե մուտքագրվել է 802.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ […] ...
22:33 05.05.2025
Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրՁեռքերի հիգիենայի համաշխարհային օրն անցկացվում է 2009 թվականից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Այս տարվա կարգախոսն է. «ՁԵՌՆՈՑՆ՝ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ՝ ՄՇՏԱՊԵՍ»: ԱՀԿ անդամ բոլոր երկրներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն ձևավորելու բժշկական օգնության ցուցաբերման ճիշտ կարծրատիպ. այն պետք է իրականացվի մաքուր ձեռքերով, հետևաբար՝ անվտանգ և արդյունավետ։ Ձեռքերը համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական […] ...
22:23 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը գնա՞ Մոսկվա, թե՞ ոչ. զրույց Ազատ Արշակյանի հետԱրդյո՞ք Հայաստանի ղեկավարը պետք է մեկնի Մոսկվա և մասնակցի զորահանդեսին, թե՞ դա կարող է լուրջ հարված հասցնել դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի հնարավորություններին. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։ ...