17:02 29.08.2019
Օգոստոսի 28-ի երեկոյան` Մոսկվայի ժամանակով 20.06-ին, Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի (1978թ., 1985թ.): Նրանք ուղևորվում էին Մոսկվա:
«Նրանք հիմա Աշինսկի հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա քննարկվում է նրանցից մեկին Չելյաբինսկի հիվանդանոց տեղափոխելու նպատակահարմարությունը»,- ասաց Ջամբազյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Մոսկվա-Չելյաբինսկ ավտոճանապարհի 1605 կմ-ին՝ Աշինսկի շրջանի տարածքում Hyundai Sonata մակնիշի մեքենայի 41-ամյա վարորդը փորձել է վազանց կատարել մայրուղու այն հատվածում, որտեղ դա արգելված է: Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի:
Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալուց հետո ավտոմեքենան բախվել է Isuzu մակնիշի բեռնատարին, որի վարորդը Բաշկիրիայի 39-ամյա բնակիչ էր: Վթարի հետևանքով հայաստանցի վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
14:02 04.07.2025
«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի […] ...
13:54 04.07.2025
Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմումԱրգենտինական «Բանֆիլդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլ է խփել բրազիլական «Դեսպորտիվա Ֆեռովիարիայի» դեմ խաղում: 23-ամյա Ադորյանի գոլը միակն է եղել Vitoria Cup մրցաշարի խաղում և հաղթանակ է պարգևել արգենտինական թիմն: Ադորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na […] ...
13:50 04.07.2025
Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-իՀռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […] ...
13:46 04.07.2025
Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի […] ...
13:38 04.07.2025
Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիրՀուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։ Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։ Ալեքսեյ […] ...
13:30 04.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...