Նոր մանրամասներ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+14.82 oC

Նոր մանրամասներ Խաչատուրյան քույրերի նկատմամբ հարուցված քրգործից

17:54 29.08.2019

Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում հերթական նորությունն է հայտնել այս քրեական գործի մասին:

«Այն մասին, որ այսպես կոչված «տուժող» կողմը վազում է հոգեբանների մոտ՝ խնդրելով եզրակացություն տալ, որպեսզի փորձեն սևացնել աղջիկներին, մենք գիտեինք դեռ մեկ ամիս առաջ: Անկեղծ ասած՝ մտածում էինք, որ նրանք արդեն իսկ գտել են մեկին, ով իրենց անհրաժեշտ եզրակացությունը տված կլինի: Մնում էր սպասել՝ երբ «կծլի» այդ եզրակացությունը: Մենք, սակայն, հաճելիորեն սխալվում էինք: Հրաշալի է, երբ արհեստավարժ մասնագետն իր մեջ համադրում է բարձր բարոյական արժեքներն ու հստակ քաղաքացիական կեցվածքը»,- գրել է նա՝ կից հրապարակելով երկու հոգեբանի գրառում այն մասին, որ հրաժարվել են մտնել նման «կեղտոտ գործարքի» մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին

16:33 15.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով է անդրադարձել տիար Ֆոնտոբելի […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

16:27 15.05.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական […] ...

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ

16:22 15.05.2025

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Լա լիգայի նոր մրցաշրջանը կարող են սկսել նախատեսվածից ուշ

«Ռեալն» ու «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին հանդիպումները կարող են անցկացնել նախատեսվածից ուշ, գրում է As-ը։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լա լիգայում մադրիդյան ակումբների մեկնարկային երկու հանդիպումները կհետաձգի, եթե նրանք հաջող հանդես գան աշխարհի ակումբային առաջնությունում և հասնեն փլեյ-օֆֆի վերջին փուլեր։ Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին, իսկ Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 15-ին։ ...

Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. օտարերկրացին տվել է խոստովանական ցուցմունք

16:18 15.05.2025

Բացահայտվել է բնակարանային գողության դեպք. օտարերկրացին տվել է խոստովանական ցուցմունք

Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Ռուբինյանց փողոցում գտնվող կացարանից գողացել են մի օտարերկրացու բջջային հեռախոս։ Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ օտարերկրացի 26-ամյա երիտասարդ: Մայիսի 13-ին` ժամը […] ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

16:12 15.05.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ՀՀ կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական […] ...

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

16:06 15.05.2025

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում. ամսվա տվյալները

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակային տվյալները: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին օրեր շրջանների […] ...

BACK_TO_TOP