16:25 30.08.2019
«Ինքնախաբեության զգացումին չպետք է տրվել: Այն, որ դու կարող ես գոհունակություն ապրել քո ունեցած անցյալի ուղղությամբ, իհարկե, կարծում եմ, որ ավերիչ դեր կարող է ունենալ՝ ինքնագոհության բերելով մարդուն, որը խաբուսիկ զգացում է մեծ մասամբ: Ես այդ երևույթին հետևում եմ, թե ինչ է անում տարիքը պատմությանը հայտնի մեծերի հետ: Մեծեր կան, որոնք իրենց գլուխգործոցները 80-ից հետո են ստեղծել: Որպեսզի որևէ համեմատության եզր չգոյանա, չեմ տալիս այդ անունները, բայց դրանք կան, հայտնի մեծ անուններ են, որոնք 80-ից հետո ստեղծել են գլուխգործոցներ: Ես այդ մարդկանց առջև խոնարհվում եմ»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե կան արվեստագետներ, որոնք շուտ են սպառվում:
Նրա խոսքերով՝ պետք է երբեմն կարողանալ քո առջև խնդիր դնել վերանորոգվելու, նորից պեղելու քո մեջ արժեքներ: Ըստ նրա՝ առհասարակ պետք է անվերջ սովորել բոլոր կողմերից, դրսից, քո հակառակորդից, այսպես կոչված, գաղափարախոսական հակառակորդից:
«Բոլոր կողմերից պետք է տուն բերել բաներ, որոնք քեզ պետք է սնուցեն, քո ներշնչանքը պետք է դառնան: Ես, օրինակի համար, 52 թվականին ծնված մի տիկնոջ եմ հայտնաբերել, ֆինն կոմպոզիտոր է: Ես հաճախ եմ լսում նրա գործերը, և ինքն ինձ բացատրում է, թե ինչ բան է պոստմոդեռնիզմը երաժշտության մեջ, այնքան վառ արտահայտված է դա: Օրինակ` կառաջարկեի, որ մենք իր երաժշտությունը լսեինք»,- ասել է Մանսուրյանը:
Նա պատմել է, որ երբեմն երբ հոգնած է լինում, պառկել է ուզում, մի քիչ էլ աչքերը փակ են, սկսում է մտքի աշխատանքը: Հենց ֆրազները հասունանում են և պահանջում են վերաբերմունք, արթնանում է և, ըստ մաեստրոյի, չի կարող պառկած մնալ:
«Չգիտեմ՝ ինչ է դա: Առհասարակ երաժշտություն ստեղծելու, գեղեցիկի հետ ապրելու առեղծվածները շատ մեծ են: Ի՞նչ է արվեստագետը: Այսօրվա իրադրության մեջ բոլոր ռացիոնալ գիտությունների ճգնաժամի մասին է խոսվում, բայց արվեստի այս ուժը, գեղեցիկի ուժը կասկածի տակ դնելու հարց չի գոյանում և մարդու այս տեսակն ամբողջ այդ համակարգից դուրս է դիտվում, թեև նա էլ է ենթարկվում ժամանակի հարկադրանքներին»,- նկատել է կոմպոզիտորը:
17:02 04.07.2025
Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր ՏեբասԼա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...
16:58 04.07.2025
Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...
16:54 04.07.2025
Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքըԲնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
16:50 04.07.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումըՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...
16:45 04.07.2025
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կքննարկեն Ռիադը որպես հանդիպման վայրՌուսաստանը պատրաստ է դիտարկել Ռիադը որպես հարթակ ռուս-ամերիկյան հնարավոր ապագա հանդիպումների համար, եթե դրանց վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պատրաստ ենք քննարկել այս հյուրընկալ և բարեկամական հարթակը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով հանդիպում տեղի ունեցավ Ռիադում։ Ես ելնում եմ այն փաստից, որ և՛ […] ...
16:34 04.07.2025
Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...