18:45 30.08.2019
Տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր Գյումրիում էին։ Նրանց հետ էին ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև մարզպետները, որոնք քննարկել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվել են մարզային համաժողովների ընթացքում։
Նման ձևաչափով քննարկում առաջին անգամ է անցկացվում։ Դեսպաններին մանրամասն ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած խնդիրները և դրանք լուծելու համար առաջարկվող ներդրումային ծրագրերը, որտեղ ակնկալվում է օտարազգի կամ արտերկրում ապրող հայ գործարարների համագործակցությունը։ Իսկ դիվանագիտական ներկայացուցչություններն այս հարցում կարող են միջնորդի դեր կատարել։
«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց դիվանագիտական կորպուսն ունի ներուժ` օգտագործելու միջպետական հնարավորությունը և հարթակները, որտեղ անմիջապես դերակատարները կարող են միմյանց ավելի մոտենալ և համագործակցություն ստեղծել։ Հաջորդ տարի մտադիր ենք մեր դիվանագիտական հավաքները տարեկան դարձնել։ Գիտեք, որ արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով` անվտանգությունից սկսած, մեր գերակա խնդրից՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցից սկսած, վերջացրած մարդկային շփումներով, մշակութային, կրթական բոլոր ուղղություններով»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելու հետաքրքրություն ցուցաբերում են Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ Իսկ մեր երկիրն այդ ներդրումներն ընդունելու համար պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նման ֆորմատով քննարկում անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում։
«Չենք ունեցել նախկինում այս կապը։ Դիվանագետները բիզնեսով զբաղվելու խնդիր չունեն, դիվանագետները պետք է ապահովեն այդ կապը։ Մենք այդ կապն ենք փնտրում, ու հիմա կարծում եմ` այդ կապերը պետք է ամրապնդենք»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Իսկ թե ինչպիսին կլինի դեսպանների հետ քննարկումների արդյունքը, պարզ կլինի մեկ շաբաթից։
16:05 04.07.2025
Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներովԱմստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...
15:58 04.07.2025
Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդԹուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ, երկուսը մահացել են, ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Չորեքշաբթի օրը Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անտառային հրդեհները տարածվել են Իզմիրի նահանգում և մի քանի այլ նահանգներում։ Թուրքիայի երեք նահանգներում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 քաղաքացի, […] ...
15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...