Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց

18:02 30.08.2019

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման  նպատակով:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցիչի ԴՆԹ: Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:

Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի հետ համատեղ ձեռնարկվել են աշխատանքներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:

Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է՝

  • Մի՛ գնեք պատահական վայրերից միս-մսամթերք,
  • Մի՛ մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի՛ ձեռք տվեք դրանց,
  • Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին,
  • Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության:

Նշենք, որ սիբիրյան խոցը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է մաշկային, հազվադեպ հանդիպում են նաև թոքային և աղիքային ձևերը: Սիբիրյան խոցը փոխանցվում է ընտանի կենդանիներից (խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, ձիեր և այլն) մարդկանց ուղղակի շփման կամ կենդանիներից ստացված մթերքի միջոցով:

Հիվանդության հարուցիչները մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել` մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտման (քերծվածք, կտրվածք և այլն), վարակված սննդամթերք (հում վիճակում կամ ծխահարած, ինչպես նաև թերի եփած մսամթերք` երշիկ, մսի ֆարշ) օգտագործելու դեպքում: Վարակվում են հիմնականում կենդանիներին խնամելիս, մորթելիս, մսամթերքը և կաշվեղենը մշակելիս: Վարակվել հնարավոր է նաև պատվաստված կենդանու (մինչ պատվաստումից 14-րդ օրը լրանալը) մսեղիքի հետ շփման ժամանակ:

Սիբիրյան խոցի հարուցիչները կարող են շրջակա միջավայրում (հողում)  պահպանվել մինչև 100 տարի:

Մաշկային ձևի ժամանակ մաշկի վրա առաջանում է կարմրակապտավուն բիծ, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտի: Վերջինս քորելիս ինքնաբերաբար պայթում է` առաջացնելով մուգ շագանակագույն հատակով խոց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

17:14 04.07.2025

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

17:09 04.07.2025

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

17:02 04.07.2025

Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա․ Խավիեր Տեբաս

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում։ «Ամեն ինչ կանեմ, որպեսզի Աշխարհի ակումբային առաջնությունն այլևս երբեք չկայանա։ Այս մրցաշարը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլային օրացույցին», – Տեբասի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնությունում 1/8 եզրափակիչն ավարտվել է, և պայքարը շարունակում է ութ թիմ։ ...

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

16:58 04.07.2025

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս […] ...

Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը

16:54 04.07.2025

Դրախտիկ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի զենք-զինամթերքը

Բնակչության շրջանում պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն: Հուլիսի 2-ին Դրախտիկ գյուղի 42-ամյա բնակիչը Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին է բերել որսորդական հրացան, տարբեր տրամաչափերի 144 փամփուշտ, փամփուշտների համար նախատեսված շղթա, պահեստատուփեր, ծխագլանակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

16:50 04.07.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր […] ...

BACK_TO_TOP