15:25 31.08.2019
Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, դեբեդավանցիներ։ Ինչպես տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանի աղոթքով վերաբացված մանկապարտեզ հաճախելու է համայնքի ավելի քան 30 երեխա։
«Շատ խորհրդանշական է, որ առաջիկա ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում։ Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետև նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցին։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն։ Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։
Շնորհակալություն, որ այսպիսի գեղեցիկ միջավայր եք ստեղծել։ Խոսեցիք ճանապարհների վատ լինելու մասին, ես, ինչպես տեսաք, մեկ ժամ ուշացումով տեղ հասա․ պատճառն այն է, որ Տավուշի մարզում ամեն մետրը մեկ շինարարություն էր․ ասֆալտապատում էին ճանապարհները։ Դա խոստումնալից է, դա նշանակում է, որ մի օր նաև գյուղին կհասնի ասֆալտապատումը և այդ բազմաչարչար հարցը նոր կառավարությունը կլուծի։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ձեր գյուղում, Ձեր ընկերակցությամբ։ Ես երջանիկ եմ այս երեխաներին տեսնելով և կրկին ուզում եմ ասել, որ մեր պարտքն է ամեն ինչ անել մեր երեխաների համար։ Առավել ևս մայրաքաղաքից հեռու գյուղերի և նրանց բնակիչների համար, ինչպիսին դուք եք։ Դուք հերոսներ եք։ Դուք իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Մանկապարտեզի վերանորոգում կլինի, թե որևէ այլ բան՝ միշտ իմացեք որ մենք Ձեր կողքին ենք, ես Ձեր կողքին եմ»,- իր ելույթում ասաց Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մանկապարտեզի բացումը տոն կպարգևի դեբեդավանցի փոքրիկներին։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի գնահատմամբ՝ դեբեդավանցի երեխաներն ապացուցեցին, որ շատ շնորհակալ և շատ կարևոր գործ է արվել։ «Մանկապարտեզի բացումը շատ կարևոր է ոչ միայն ծնողներին ազատ ժամանակ տրամադրելու առումով, որպեսզի կարողանաք աշխատել, այլ նաև մեր երեխաների զարգացման տեսանկյունից՝ միմյանց հետ շփվելու, միասին մեծանալու համար։ Սա կարևոր իրադարձություն է։ Մենք այցերի միջոցով հետևել ենք, թե ինչպիսի զարգացում է ունեցել մանկապարտեզի վերանորոգումը։ Մեկ նախադասությամբ ուզում եմ ամփոփել Ձեր կատարած աշխատանքը՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Սա հենց այդ դեպքն է»,- ասաց Հովհաննես Ղազարյանը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ՝ մանկապարտեզի վերանորոգումը պետության, հասարակության, համայնքի և բարեգործական կազմակերպության հստակ համագործակցության արդյունք է։
«Տեսնում ենք, որ եթե լինում ենք միասնական մեկ բռունցք, ապա ամեն ինչ հնարավոր է։ Պարտադիր չէ, որ շատ փող լինի։ Պետք է լինի հաստատակամություն, կամք, նպատակասլացություն, ինչը մենք այսօր, բարեբախտաբար, ունենք։ Այսօր մեր կառավարությունը, մարդիկ՝ լծված ոգևորությամբ և ձգտմամբ, կարողանում են հասնել ցանկացած նպատակի»։
Դեբեդավանի մանկապարտեզը բացվել է 4 տարվա ընդմիջումից հետո։ Մանկապարտեզի վերանորոգմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամն՝ իր շուրջ միավորելով մի շարք կազմակերպությունների և դեբեդավանցիներին։ Մանկապարտեզը հիմնովին նորոգվել է, հատակն ու առաստաղը փոխվել են։ Գործընկերների աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզը կահավորվել է։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...