Ինչպե՞ս Արցախը հռչակեց անկախություն.1991, սեպտեմբերի 2 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+17.09 oC

Ինչպե՞ս Արցախը հռչակեց անկախություն.1991, սեպտեմբերի 2

22:55 02.09.2019

1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության  հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին:

Ահա թե  ինչ իրադարձություններ նախորդեցին այդ պատմական օրվան:

Լեռնային Ղարաղբաղի ինքնավար մարզում 80-ականների վերջին ծայրահեղ լարված էր: Դեռ 20-ական թվականներից հայ բնակչությունը շարունակաբար արտագաղթում էր՝ հայկական բնակավայրերը 85-ով պակասել էին, ադրբեջանականը՝ 17-ով ավելացել։ Ավերվել կամ փակվել էին բոլոր հայկական եկեղեցիները, մի մասը վերածվել էր մզկիթների:

1987 թվականի վերջերից սկիզբ է առնում արցախահայության ազատագրական պայքարը։ 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է միջնորդությամբ դիմել Ադրբեջանի և Հայաստանի Գերագույն խորհուրդներին՝ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանին վերամիավորելու հարցով:

1988 թ. փետրվարին Ստեփանակերտում ստեղծվում են «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեները՝ դրանք համակարգում են   Ղարաբաղյան շարժումը Հայաստանում և Արցախում:  Այս պահանջին ի պատասխան՝ Ադրբեջանը սկսում է բռնությունների ու հալածանքների նոր ալիք: 1988 թ. նոյեմբերի վերջին Կիրովաբադից՝ այժմյան Գանձակից, Բաքվից, Շամքորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ մյուս շրջաններից սկսվում է հայ բնակչության զանգավածային արտաքսումը: Ավելորդ չէ հիշեցնել, որ բռնագաղթն ուղեկցվում էր ջարդերով և սպանություններով:

1989 թ. հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ստեղծվեց անմիջականորեն Մոսկվային ենթարկվող Հատուկ կառավարման կոմիտե՝ Արկադի Վոլսկու ղեկավարությամբ, կոմիտեն կարճ կյանք ունեցավ՝ Ադրբեջանի սադրանքների հետևանքով:

1989 թ. օգոստոսի 16-ին Արցախում ստեղծվեց բարձրագույն կառավարման մարմին՝ Ազգային խորհուրդ:  Նույն տարում՝ նոյեմբերի 28-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշեց Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցել Ադրբեջանին։ Այդ որոշման իրագործողը  կազմկոմիտեն էր ՝ հայերին հատուկ չհամակրող նախագահ Վիկտոր Պոլյանիչկոյի գլխավորությամբ։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին  վերամիավորելու մասին:

1990 թ. հունվարի 13-ին Բաքվում նորից սկսվեց հայ բնակչության կոտորածը, ԼՂ տարածքում վերաբնակեցվում էին ադրբեջանցիների խմբեր: Ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին ջոկատները, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղի մյուս շրջաններում սկսեցին ինքնապաշտպանական պայքարը: Արցախյան դեպքերը զարգանում էին Խորհրդային Միության անկասելի փլուզման ֆոնին:

Խորհրդային Միության վերջին նախագահը՝ Միխայիլ Գորբաչովը, 1991-ի մարտին հանրաքվե անցկացրեց՝ փորձելով պահպանել փլուզվող ԽՍՀՄ-ը: Ադրբեջանը խորհրդային 8 հանրապետությունների հետ մասնակցեց քվեարկությանը և կողմ արտահայտվեց Խորհրդային Միության հետագա գոյությանը: Հայաստանը Վրաստանի, Մոլդովայի ու բալթյան երեք հանրապետությունների հետ չմասնակցեց հանրաքվեին և հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին: Հայտարարեց, որ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն:  Գորբաչովը շնոհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Այազ Մուփալիբովին: Հետո կատարվեց այն, ինչ հետո պիտի որակվեր որպես պետական ահաբեկչության և էթնիկ զտման դասական օրինակ:

1991-ի գարնանը Խորհրդային Միության բանակի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն իրականացրին «Օղակ» գործողությունը՝ սեփական տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Թեժ մարտեր ծավալվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում, դրանք ամբողջությամբ հայաթափվեցին և վերաբնակեցվեցին ադրբեջանցիներով։ Հիմնահատակ կործանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայ դարձավ փախստական: Ավելի քան 700-ը պատանդ վերցվեց: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: ԽՍՀՄ ղեկավարության կոշտ դիրքորոշումը ու նաև այն, որ միջազգային որոշ կազմակերպություններ Արցախի միացումը Հայաստանին դիտում էին որպես  տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ, ստիպեց Լեռնային Ղարաբաղին ընտրել այլընտրանքային տարբերակ:

Երբ 1991-ի օգոստոսի 19-21-ին Մոսկվայում ձախողվեց հեղաշրջման փորձը՝ հայտնի Պուտչը, Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել ազատ անկման արագացմամբ: Մեկը մյուսի հետևից իրենց անկախությունը հռչակեցին խորհրդային հանրապետությունները: Օգոստոսի 30-ին, անկախ հռչակվեց Ադրբեջանը: 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂ ինքնավար մարզի բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին,  99%-ից ավելին կողմ քվեարկեց անկախությանը: 1991 թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղը ձևավորեց Գերագույն խորհուրդ։ Նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց նաև Արցախի Հանրապետության նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով անկախ հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի բանակը, որը հաղթանակով ավարտեց ազատագրական պայքարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP