«Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Թիմից հեռացել են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արա Նիգոյանն ու Աշոտ Գրիգորյանը:
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել Աբրահամ Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Նշենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: