18:26 04.09.2019
Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ևս շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատարանը, ի թիվս այլ վկաների, լսել է նաև Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանին:
Վկա Ստեփանյանը պատմել է, որ գնդի տարածքում առաջին իսկ օրվանից հերթապահություն են կատարել: Շատ մանրամասներ չի հիշում: Եթե նախօրոք իմանար` ինչ հարցեր պետք է տային, կպատրաստվեր: Այդուհանդերձ, հիշում է, որ հեռախոսով հաճախ է խոսել ՊՊԾ գնդի անդամներից Արայիկ Խանդոյանի հետ: Խոսել է այն մասին, որ շտապօգնության բրիգադի անդամներին դուրս թողնեն, և բժիշկները հերթապահեն գնդից դուրս` հարկ եղած դեպում ներս մտնելու պայմանով: Մանրամասնում է՝ խոսքը շտապօգնության այն բրիգադի մասին է, որի անդամների անունները այդ օրերին շատ լավ հայտնի էին՝ Մարինա Մարգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Նորայր Թևանյան:
«Նրանց՝ գնդի տարածքից դուրս գալը շատ հանկարծակի է եղել: Ինչպես իրենք են ներկայացրել, էնպես էր եղել, որ իրենց կողքինները քնել են, իրենք կարողացել են էդտեղից ուղղակի դուրս գալ, գիշերվա ժամը մեկի, երկուսի կողմերը»,- ասել է նա:
Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը հիշեցնում է՝ բուժքույրը դատարանում ցուցմունք է տվել և ասել, որ իրեն ոչ ոք հարկադրաբար գնդում չի պահել: Թագուհի Ստեփանյանն ասել է՝ եթե իրեն չեն պահել, թող դուրս գար, գնար աղջկա ծնունդին:
Մեղադրողը կրկին հիշեցրել է բուժքրոջ ցուցմունքը՝ Մարինա Մարգարյանն ասել է՝ ցանկություն չի ունեցել գնալու աղջկա ծնունդին: Ամբաստանյալները հարց են ուղղել՝ ինչպե՞ս եղավ, որ շտապօգնության բրիգադները դադարեցին օգնություն ցույց տալ գնդում գտնվողներին, ի՞նչ փոխվեց նրանց աշխատանքում: Թագուհի Ստեփանյանը պատասխանել է, որ իրենց աշխատանքում ոչ մի բան չի փոխվել, շարունակել են հերթապահել:
Եվս երկու վկա է ցուցմունք տվել: Նրանք շատ բան չէին հիշում և էական մանրամասներ չպատմեցին: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրել է, որ 4 վկա էլ Հայաստանում չէ: Հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները: Քանի որ առանցքային բոլոր վկաներն արդեն խոսել են դատարանում, պետական մեղադրողը միջնորդում է սահմանափակել վկաների հարցաքննությունը և անցնել հաջորդ փուլին՝ ամբաստանյալների հարցաքննությանը: Ամբաստանյալները դեմ են: Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ միտում կա դատաքննությունն արագ ավարտել:
Դատավորը պարզաբանում է ՝ վկաների մի խումբը պետք է ցուցմունք տար 2015 թվականի ապրիլի 24-ին՝ ենթադրաբար նախատեսվող ապստամբության գործով:
Հիշեցնենք ՝ քրեական գործի վարույթը դադարեցվել է, և համաներում է կիրառվել այդ մասով Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Չկա քրեական գործ, չկան վկաներ, իսկ այս քրեական գործով ևս 3 տասնյակ վկա դեռ կա:
Այսպիսով, մինչ այս պահը դատարանը հետազոտել է քրեական գործի գրավոր և իրեղեն ապացույցները, տեսանյութերը և ձայնագրությունները, հարցաքննել է տուժողներին և վկաներին: Այժմ դադարեցնում է վկաների հարցաքննությունը և անցնում ամբաստանյալներին:
Հաջորդ նիստին կլսեն քրեական գործի անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանին և Խաչատուր Գիչյանին: Հետո կանցնեն այս գործով անցնող ամբաստանյալների հարցաքննությանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...