Հայաստանի հավաքականի միակ աղջիկ ձյուդոիստը մասնակցելու է աշխարհի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Հայաստանի հավաքականի միակ աղջիկ ձյուդոիստը մասնակցելու է աշխարհի առաջնությանը

22:30 06.09.2019

Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Պատանեկան առաջնության ոսկին Սուսաննան նվաճել է երկու ամիս առաջ: Ամառային արձակուրդները մարզուհու համար հանգստի շրջան չեն եղել: Վերջին գոտեմարտի հաղթանակից հետո, հերթականին պատրաստվելու և լավագույն արդյունքն ունենալու համար մարզումները չի դադարեցրել: Սուսաննան Շիրակի մարզի Արևիկ գյուղից է: Ամեն օր ու մի քանի ժամ  մազադահլիճում լինելու համար նա գյուղից գալիս է Գյումրի:

15 -ամյա Եվրոպայի չեմպիոնը ձյուդոյի մարզումներին մասնակցող միակ աղջիկն է, ստիպված է մարզադահլիճում պարապմունքներին գոտեմարտել, ուժերը չափել տղաների հետ։ Հայաստանում աղջիկ ձյուդոիստներ քիչ կան, տարբեր առաջնություններում չեմպիոնները՝ առավել ևս: Բայց 15-ամյա չեմպիոն մարզուհին չի սիրում սպորտաձևերը բաժանել աջիկների ու տղաների: Ու դա ապացուցում է իր օրինակով: Եվրոպայի պատանիների առաջնությանը տղաներին հավասար պայքարել է, նույնիսկ ուժեղ գտնվել նրանցից ու հասնել չեմպիոնի կոչմանը:

15-ամյա աղջնակը 6 տարի է արդեն այս սպորտաձևում է: Բայց մինչ այդ, սերը դեպի ֆուտբոլն էլ պակաս չի եղել: Իրենց գյուղի դպրոցում բացված ձյուդոյի խմբակն ամեն ինչ փոխեց նախասիրություններում:

Սկսեց ձյուդոյի պարապմունքների գնալ, որին ծնողները դեմ չեղան: Այս համաձայնությունն ու Սուսաննայի ձգտումները նոր արդյունքներ էին գրանցում: Պետք էր արդեն պրոֆեսիոնալ մոտեցում, և  Սուսաննան որոշեց մարզումները տեղափոխել Գյումրի: 6 տարի շարունակ գյուղից քաղաք է հասնում անձնական մարզչի  հետ՝ լավագույն արդյունքներ ունենալու համար:

Մի քանի օրից Ղազախստանում  Սուսաննան կմասնակցի  աշխարհի  պատանեկան առաջնությանը: Ընդամենը 2 ամիս է անցել Եվրոպայի առաջնության մրցումներից, որտեղ և 15-ամյա մարզուհին վերադարձել էր ոսկե մեդալով: Եվրոպայի չեմպիոնը վստահ է, որ կգումարվի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Շաբաթը 6 օր, օրական 3 ժամ անդադար պարապում է: Սա մարզումների այն ռեժիմն է, որ մարզիչը սահմանել է։

Մարզիչն  այս պահին էլ գնահատում է Սուսաննայի մարզավիճակը, մարզական պատրաստվածությունն ու հնարավորությունները: Եվրոպայի առաջնության հաղթանակից հետո աշխատել է ուղղել այն թերությունները, որոնք նկատել էր: Այժմ մարզուհին գերազանց մարզավիճակում է: Սա մարզումների վերջին շաբաթն է, որից հետո կմեկնեն Ղազախստան, որտեղ սեպտեմբերի 25-28-ը կկայանա  ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Այս պայքարում 15-ամյա մարզուհին միակ աղջիկ ձյուդոիստն է, որ Հայաստանից մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Այս մրցապայքարում ևս ոսկի նվաճելու արդյունքում Սուսաննան մտադիր է  Օլիմպիական խաղերի հավակնորդ  դառնալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP