Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Դարանակ գյուղի խմելու ջուրը վարակված է ճիճուներով

15:35 06.09.2019

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Ինչպես հայտնում է Էկոլուրը, խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։

«Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ տեղեկություն չունեմ` ինչ արեցին: Ես մառլեն դնում եմ շշերի վրա, քամում, լցնում: Լրիվ երեխեքը ճիճու են կպչում, հետո դեղը նշանակում են, առնում ենք, խմեցնում»,- պատմել են բնակիչները:

Դարանակ գետի ջուրը կուտակվում է բաց ջրավազանում, որտեղից խողովակներով մտնում է գյուղ:

«Ջրավազան կարող է կենդանի ընկնի, սատկի: Մինչ ջրավազան լցվելը բաց առուներից կովերն են խմում, հետո գալիս է, մենք ենք խմում…»,- ասել են բնակիչները:

Գեղամասարի համայնքապետարանից հայտնել են, որ Դարանակի և ևս 11 գյուղի խմելու ջրի խնդիրը լուծելու համար սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում։ Գեղամասարի համայնքապետարանի աշխատակազմի տարածքային զարգացման առաջատար մասնագետ Հայկ Դավեյանն ասել է, որ Դարանակում մոտ 2 կմ 300 մ արտաքին ջրագիծ է կառուցվելու:

««Ավետիսյան շինմոնտաժ» ընկերությունն է անում: Պայմանագիրը կնքվել է օգոստոսի 20-ին: Տվել ենք 80 օր ժամկետ։ Մեխանիկական ֆիլտրացիա է կատարվելու։ Այդպիսով Դարանակ գյուղի խմելու ջրի հարցը հիմնականում կլուծվի»,- ասել է նա։

Մինչև այսօր` սեպտեմբերի 6-ի դրությամբ, Դարանակում խմելու ջրագծի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

BACK_TO_TOP