17:00 07.09.2019
2019թ. առաջին կիսամյակում ամենից շատ՝ 345 ռեադմիսիոն հայց է ստացվել Գերմանիայից, որին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան: Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է:
Սեպտեմբերի 5-ին Հայաստան ժամանեց Եվրոպայից արտաքսվածների հերթական խումբը: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ հայրենադարձված մեր քաղաքացիներին այստեղ ի՞նչ օժանդակություն կարող է տրվել, եթե դրա կարիքը լինի:
ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշեց, որ այս պահին կոնտակտային կամ առհասարակ ինչ-որ տվյալներ չունեն, իրենց ծանուցում են, որ չարտերային թռիչք է լինելու, այսքան մարդ է վերադարձվելու, իրենք են հաստատում քաղաքացիությունը:
«Մենք խրախուսում ենք, որ գան, դիմեն միգրացիոն ծառայություն: Ի՞նչ կերպ. մեր գերմանացի գործընկերների՝ Գերմանիայի փախստականների և միգրանտների դաշնային գրասենյակի հետ, պայմանավորվել ենք, որ մեր քաղաքացիներին բոլոր այն փաստաթղթերով են ուղարկելու, որ անհրաժեշտ են մեր ընթացակարգերի համար, քանի որ նախկինում դրանք հավաքելն էլ ժամանակ էր խլում»,- ասաց նա:
Դավթյանը հայտնեց՝ պայմանավորվածություն կա նաև, որ արտաքսվողներին ծանուցելու են Հայաստանում եղած բոլոր հնարավորությունների մասին: Նա մասնավորեցրեց՝ հիմնականում խոսքը ERRIN (Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանց) ծրագրի մասին է, որի մասին ծանուցվում են մինչև վերադարձը: ERRIN-ը շատ երկրներում է գործում, 2018-ի նոյեմբերից նաև Հայաստանում է գործում: Դավթյանը նշեց՝ թեպետ այս ծրագիրը նախատեսված էր 400 շահառուի համար՝ 3 տարով, մինչև 2020թ. հունիսը պետք է շարունակվեր, բայց թե´ նախատեսված բյուջեն, թե´ շահառուների թիվը ժամանակից մեկ տարի շուտ՝ այս տարվա հունիսին, սպառվել է:
«Մեր գործընկերները պայմանավորվել են Գերմանիայի միգրացիոն ծառայության հետ, որ իրենք են ֆինանսավորում Գերմանիայից հարկադիր վերադարձվածներին, իսկ մնացած երկրների հետ՝ Շվեդիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Ֆրանսիայի, բանակցություններ են ընթանում, որ իրենք էլ կարողանան այդպիսի ֆինանսական աջակցություն հատկացնել»,- հայտնեց նա:
ERRIN ծրագիրը իրականացնում է Միգրացիոն ծառայության գործընկերը՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը՝ ԵՄ ֆոնդով:
Ի՞նչ աջակցություն է հասնում հարկադիր վերադարձողներին
Դավթյանը տեղեկացրեց՝ աջակցության փաթեթը չորս բաղադրիչ ունի՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում, մասնագիտական վերապատրաստում, բիզնեսի հիմնման աջակցություն:
«Եթե նախկինում փաստաթղթեր էինք ուզում, կիսատ բան էր լինում, դա անհրաժեշտ էր լինում լրացնել, հետո կապ էին հաստատում Գերմանիայի իշխանությունների հետ, հաստատում, նույնականացնում էին անձին և այլն, հիմա պրոցեսը արագացված է, և նրանք արդեն տեղեկացված են գալիս»,- ասաց նա:
Ի՞նչ է անում Միգրացիոն ծառայությունը վերադարձվածներին աջակցելու համար
Փետրվարին այստեղ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը ստեղծվել է նախկին Արտաքին կապերի բաժնի վերակազմավորման արդյունքում: Դավթյանը հայտնեց՝ կանոնադրությունը կար, բայց գործառույթները և ծրագիրը ֆիքսված չեն, ու թեպետ նախատեսված էր 2020թ. գործարկել այն, սակայն իրենք արագացրել են գործընթացը, և ծրագիրը շուտով պետք է ուժի մեջ մտնի:
«Փորձելու ենք լրացնել եղած բացը, կան մոտ մեկ տասնյակի հասնող միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, որ աջակցում են և կամավոր, և հարկադիր վերադարձածներին՝ կախված ծրագրից ու երկրից: Թղթաբանությունն ու ընթացակարգերը շատ ժամանակ են տանում, դրա համար մշակվել է հրատապ աջակցության ծրագիրը, որը հաստատման փուլում է: Մենք փորձում ենք այնպիսի ծրագիր մշակել, որը նախատեսում է մեր հայրենակիցներին օգնել ամեն անհրաժեշտ կենսական պայմանների ապահովման հարցում, մինչև կարողանան մեր գործընկերները ծրագրից օգտվել ու ոտքի կանգնել»,- ասաց նա:
Դավթյանը նշեց՝ ծրագրով նախատեսում են մեկ ամսվա կացարանային ապահովում, զբաղվածության ապահովման հարցում աջակցություն և այլն, սակայն դեռ պարզ չէ՝ որ տարբերակը վերջնական կհաստատվի, այդ մասին կհայտարարեն, մինչև այդ առավելապես անհատական մոտեցում է ցուցաբերվում. եթե կա վերադարձող, որ որևէ ծրագրի հետ կապված խնդիր ունի, որևէ ծրագիր նրա կարիքները չի ծածկում, Միգրացիոն ծառայությունը փորձում է միջնորդել Առողջապահության նախարարության իրենց գործընկերների հետ են կապ հաստատում, կամավոր վերադարձի պարագայում դիմում են մաքսային ծառայությանը, այսինքն՝ անհատական դեպքերով են զբաղվում, հարկ եղած դեպքում փորձում միջնորդել:
Թեմային ավելի վաղ անդրադարձել ենք «Հարկադի՞ր, թե՞ կամավոր վերադարձ. ԵՄ երկրները ՀՀ քաղաքացիներին հայրենիք են ուղարկում» նյութում:
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...
17:20 06.07.2025
Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմՄոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...