Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ների, ապա գլորվել ձորը․ 4 հոգի հոսպիտալացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ների, ապա գլորվել ձորը․ 4 հոգի հոսպիտալացվել է

00:17 07.09.2019

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել են բոլոր գազաբալոնները:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

10:00 11.05.2025

Շվյոնտեկը սենսացիոն պարտություն է կրել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը չի պաշտպանի Հռոմի «Մասթերսի» տիտղոսը։ Լեհ թենիսիստուհին մրցաշարի երրորդ փուլում 1-6, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Դանիելա Քոլինզից (ԱՄՆ, 35-րդ ռակետ)։ Քոլինզը 1/8 եզրափակչում է, որտեղ կմրցի Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա, 14-րդ ռակետ) – Հեյլի Բապտիստ (ԱՄՆ, 90-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։ Շվյոնտեկը Հռոմի «Մասթերսի» գործող չեմպիոնն էր։ Իդեպ նա […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

BACK_TO_TOP