Գյուղացուն 600 դրամով օգնելու համար ստիպված բազմապատիկը կծախսենք․ Թունյանը դեմ է Էնֆիաջյանի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Գյուղացուն 600 դրամով օգնելու համար ստիպված բազմապատիկը կծախսենք․ Թունյանը դեմ է Էնֆիաջյանի նախագծին

14:10 09.09.2019

Եթե կարկուտի, երաշտի կամ այլ բնական պատճառով գյուղացին կորցրել է բերքի 50 տոկոսից ավելին, ապա կառավարությունը նրանց ազատում է այդ տարվա հողի հարկից։ Այսպիսի նախագիծ է Ազգային ժողով ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։ Նա բացատրեց, որ, այսպես թե այնպես, տուժած գյուղացիներին օգնություն է տրվում, իսկ նախագծի ընդունման դեպքում այդ օգնությունը կարգավորված կլինի։

Սակայն խորհրդարանական մեծամասնության անդամները դեմ են նման կարգավորմանը։ Ու թեև նախագիծն արդեն անցել է առաջին ընթերցմամբ, ենթադրվում է, որ երկրորդ ընթերցմամբ այն կմերժվի։ Հիմնական հակափաստարկը, որ ներկայացնում է իշխանությունը, հավելյալ ծախսերն են։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը բացատրեց, որ թեև գյուղացու համար 1000 դրամն էլ մեծ գումար է, բայց մեկ հեկտարի հողահարկը ամսական ընդամենը 600 դրամ է կազմելու։

«Էս 600 դրամը իրենց օգնելու համար մենք սրա մի քանիսապատիկը ծախսելու ենք ամբողջ երկրի կտրվածքով»,- ասաց Թունյանը։

Հիմնավորումն այն է, որ որպեսզի պարզվի, թե բերքը որքան կորուստ է տվել, պետք է անել փորձաքննություն, իսկ դա անելու համար պետք է հավելյալ թվով աշխատողներ պահել, աշխատավարձ վճարել, ինչը ավելի թանկ կնստի, քան գյուղացուն այդ գումարի արտոնություն տալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրա

22:26 09.05.2025

Ի՞նչ է հայտնի Հռոմի նոր պապի մասին, ու ինչպե՞ս նրա ընտրվելը կազդի Հայաստանի վրա

Ինչպես արդեն հայտնի է՝ Կաթոլիկ եկեղեցին ընտրել է իր 267-րդ պոնտիֆիկոսին: Հռոմի նոր Պապ է դարձել ամերիկացի կարդինալ Ֆրենսիս Պրեվոն՝ ընդունելով Լևոն 14-րդ անունը: Ի՞նչ նշանակություն ունի Ֆրենսիս Պրեվոյի ընտրությունը մեր՝ հայերիս համար, ո՞ր ուժային կենտրոնի շահերն էին այս անգամ բախվել Պապի ընտրթյան ընթացքում և արդյո՞ք նկատելի էր Վաշինգտոնի ազդեցությունը ընտրությունների վրա. այս և այլ […] ...

Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

22:12 09.05.2025

Ալոնսոն լքել է գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն կհեռանա գերմանական «Բայեր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին նշվում է Լևերկուզենի թիմի պաշտոնական կայքում։ Ալոնսոն գերմանական թիմը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Բայերը» նվաճել է Գերմանիայի առաջնությունը, Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մասնագետը գերմանական ակումբի հետ անցկացրել է 138 խաղ՝ միջինում խաղի ընթացքում վաստակելով 2.16 միավոր։ Մարզիչն ունի 89 […] ...

SHANTNEWS

22:00 09.05.2025

SHANTNEWS

Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետների

21:49 09.05.2025

Ուկրաինան արտաքսում է երկու հունգարացի դիվանագետների

Ուկրաինայում Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Կիևը որոշել է արտաքսել երկու հունգարացի դիվանագետների։ Այս մասին X-ում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։ «Երկու հունգարացի դիվանագետներ պետք է լքեն մեր երկիրը 48 ժամվա ընթացքում։ Մենք հենց նոր կանչեցինք Հունգարիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն և նրան հանձնեցինք համապատասխան նոտա: Մենք գործում ենք Հունգարիայի […] ...

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

21:34 09.05.2025

Առևտրաժամանցային կենտրոնի տանիքում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված)

Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ […] ...

Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար

21:18 09.05.2025

Մեքսիկան դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար

Մեքսիկայի իշխանությունները դատական ​​հայց են ներկայացրել Google-ի դեմ՝ Google Maps ծառայությունում Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց անվանափոխելու համար։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ «Դատական ​​հայցն արդեն ներկայացվել է, … և այն դեռևս քննության փուլում է: Մենք միայն ուզում ենք, որ ԱՄՆ կառավարության հրամանը (խմբ.Մեքսիկական ծոցը Ամերիկյան ծոց վերանվանելու) կատարվի։ Ամերիկյան ծոցի վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP