22:10 09.09.2019
Ռուսական մոտոակումբի բայքերներ «Գիշերային գայլերը» և մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիայի անդամները սեպտեմբերի 8-16-ը Հայաստանում կանցկացնեն «Հայաստան» մոտոցիկլետային և ավտոմոբիլային վազքը, որը ունի «1718. Արյունը ջուր չէ» կարգախոսը, գրում է Rusarminfo-ն:
Մոտովազքը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամությանը: Այն կլինի Երևան-Վսնաձոր-Ալավերդի- Նոյեմբերյան-Դիլիջան- Սևան-Վաղարշապատ-Երևան երթուղով:
Մասնակիցները մտադիր են այցելել Խոր Վիրապ, Սաղմոսավանք, Սանահին, Մակարավանք, Գոշավանք, Գառնի և այլ պատմական վայրեր:
Մոտովազքին կարող է միանալ ցանկացած մարդ:
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...
14:27 09.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, […] ...
14:11 09.05.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակինՄայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...
13:57 09.05.2025
Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակովՄայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...