Վիտալի Շիշկինին արտահանձնել են. Միգրացիոն ծառայությունը տեղեկություն չունի․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Վիտալի Շիշկինին արտահանձնել են. Միգրացիոն ծառայությունը տեղեկություն չունի․ «168 ժամ»

08:05 10.09.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։ Այդ մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Հետագայում, սակայն, լրագրող Էմիլ Բաբայանն ընդարձակ գրառմամբ ամբողջացրեց Շիշկինի գործունեությունը, համաձայն որի՝ ՌԴ Արզամաս քաղաքում «15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել»:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մեկնաբանելով Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել էր, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել, ասել է թե՝ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում և՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի:

Այս առումով Էմիլ Բաբայանը գրել էր. «Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը: Այլ կերպ ասած`Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա»:

Եվ ահա «168 ժամ»-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։

Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP