13:08 10.09.2019
«Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և ինքնավնասման դեպքեր». ՄԻՊ ներկայացուցչի ու դիտորդների մասնակցությամբ այս թեմայով քննարկում է այսօր հրավիրվել: Բանախոսները կարևորել են այդ հաստատություններում կանխարգելող միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սոցիալ հոգեբանական ու իրավական ծառայությունների մատուցում: Ըստ գնահատականների՝ այդ մասով լուրջ թերացումներ կան:
«2016 թվականին մահվան 29 դեպք է արձանագրվել, 7-ը՝ ինքնասպանություն: 2017 թվականին՝ 17 մահվան դեպք, 2 ինքնասպանություն: 2018 թվականին արձանագրվել է 18 մահվան դեպք, 2-ը՝ ինքնասպանություն: 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 13 դեպք, էլի 2 ինքնասպանություն: ՔԿՀ-ներում շատ դժվար է պատճառները բացահայտելը: Եթե խցում մի քանի հոգի են, պայմանավորվում են, բոլորը ոչ մի բան չգիտեն, ասում են՝ մտել է սանհանգույց, կախված ենք տեսել: Դա քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի»,- ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Ռևազյանը խոսեց նաև ինքնավնասման դեպքերի մասին: Նրա խոսքերով՝ այս մասով վիճակագրությունն ավելի մտահոգիչ է:
«2016 թվականին արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք, 2017 թվականին արձանագրվել է 607 դեպք: Ընդ որում՝ 2016 թվականին արձանագրված դեպքերից 250-ը կատարվել է 2 անձի կողմից: Այսինքն՝ այդ անձինք հարյուրավոր ինքնավնասումներ են արել»,- ասաց Ռևազյանը;
08:00 09.05.2025
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: ...
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...