14:13 10.09.2019
Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Հարցը վերաբերում էր վթարային շենքերին, նշելով, որ վթարային շենքերի հարցը կարգավորելու համար քաղաքապետարանը կարող է բյուջեում գումար ավելացնել՝ ինքնակամ շինություններին օրինականացնելու թույլտվություն տալով:
«1 տարի է՝ Դուք քաղաքապետ եք, և ես ինչքան գիտեմ, ոչ մի ինքնակամ շինության թույլտվություն չեք տվել՝ հասարակական տարածքների մասին է խոսքը»:
Քաղաքապետը նշեց, որ շատ շինություններին են տվել ու գումարային առումով շատ ավելի շատ գումար են հավաքել, քան նախորդ տարի: Ավագանու անդամը հակադարձեց, որ իր կատարած հարցմանն են այդպիսի պատասխան տվել:
«Նաև կուզեմ շեշտեմ, որ նախկինում այդ գործընթացն արվել է, որի միջոցով շատ մեծ գումարներ են կուտակվել քաղաքապետարանում»:
Ավագանու անդամը քաղաքապետին կոչ արեց չվախենալ.
«Չեմ վախենա ասել, չվախենաք ռիսկով գործերից՝ թե՛ կառուցապատման թույլտվություններ տալու առումով, թե՛ ինքնակամներին սեփականության իրավունքներ տալով: Ես համաձայն եմ՝ դուք ժառանգություն եք ստացել մի էնպիսի քաղաք, որտեղ բազմաթիվ պրոբլեմներ կան: Եթե ինչ-որ բան սխալ ասացի, կներեք: Ես իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում փորձեցի խորհուրդ տալ, որ լինեք վճռական և դուխով»:
Քաղաքապետը հիշեցրեց, որ ավագանին վերահսկող մարմին է, ոչ թե խորհրդատու.
«Ե՛վ ես, և՛ մեր աշխատակազմն էնպիսի գործողություններ ենք արել, որը երբևիցե ոչ մի քաղաքապետի մտքով անգամ չէր կարող անցնել նման տիպի դուխով կամ ռիսկով գործողություններ անել: Մոտիկ չեն եկել գովազդներին, մոտիկ չեն եկել սրճարաններին, որովհետև ինչ-որ մարդկանց գովազդներն են դրանք, իշխանության ներկայացուցիչների սրճարաններն են: Մոտիկ չեն եկել տարբեր տիպի ապօրինի շինություններին, որովհետև ինչ-որ մարդու հորեղբոր տղայինն է: Մանկապարտեզներին, որոնք վերցրել էին թաղապետեր, թաղապետի բարեկամներ, ես շատ գիտեմ, տարբեր նախարարների բարեկամներ սեփականաշնորհել էին, մենք դրանք ետ ենք բերում: Այսօր 6500քմ տարածք հետ ենք բերել համայնքին միայն մանկապարտեզներից»:
Քաղաքապետը նշեց, որ մոտ ապագայում նորից սպասվում են այդօրինակ պրոցեսներ: Մեծ քանակի գործեր էլ ուղարկվել են դատախազություն:
«Մեր այն վարչության պետերը, որ այն ժամանակ էլ էին աշխատել, ուղղակի զարմանում են, ասում են էս ժամանակն էլ է եկել, որ կարող ենք գնալ իրանցից հետ ուզել: Էն ժամանակ նույնիսկ անուն-ազգանուններն էին վախենում տալ»:
Քաղաքապետը նաև կրկնեց, որ այս տարի ինքնակամների հատվածով ավելի մեծ գումար է հավաքվել: Հայկ Սարգսյանը հստակեցնում է թիվը՝ 2 մլրդ դրամ: Իսկ վթարային շենքերի համար նշեց, որ եթե բնակիչները չեն ուզում, քաղաքապետարանի լիազորությունների մեջ չէ տարհանել մարդկանց:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...