«Լրագրողներն էին մեղավոր»․ պատգամավորն իր ելույթից ուշանալու համար մեղադրեց լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

«Լրագրողներն էին մեղավոր»․ պատգամավորն իր ելույթից ուշանալու համար մեղադրեց լրագրողներին

15:34 10.09.2019

Ազգային ժողովում ճանապարհային երթևեկության խախտումների բալային համակարգի քննարկումը ընդհատվեց այն ժամանակ, երբ լրացավ դրա համար տրամադրված ժամանակը։ Նիստը նախագահող Արարատ Միրզոյանը խնդրեց ներկայացնել պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ։

Սակայն հանձնաժողովի կողմից այդ եզրակացությունը ներկայացնելու համար նշանակված պատգամավոր Արմեն Խաչատրյանը բացակայում էր դահլիճից։ Միրզոյանը դիմաց հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին, որպեսզի վերջինս մեկ այլ պատգամավորի նշանակի եզրակացությունը ներկայացնելու համար, սակայն հանձնաժողովից այլ պատգամավորներ չկային դահլիճում (դահլիճն այս երկու օրվա նիստերի ընթացքում հիմնականում կիսադատարկ է-խմբ.)։

Եզրակացությունը ներկայացնելու համար ստիպված ամբիոնին մոտեցավ հանձնաժողովի ղեկավարը՝ Անդրանիկ Քոչարյանը։ Սակայն այդ պահին դահլիճ մտավ և ամբիոնին մոտեցավ նաև Արմեն Խաչատրյանն ու ուշանալու մեղքը բարդեց լրագրողների վրա։

«Լրագրողներն էին մեղավոր, խնդրում եմ ներել», – ասաց պատգամավորն ու սկսեց ելույթը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:32 07.07.2025

Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ին

10:21 07.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

10:11 07.07.2025

Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումները

Այսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:00 07.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BACK_TO_TOP