16:22 10.09.2019
Ազգային ժողովում ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մատնանշեց որոշ տարօրինակ մոտեցումներ վարորդական իրավունքների տրամադրման հարցում։
«Երբ որ դուք հանել եք «փսիխոն», ասենք, ով ասես այսօր կարող է գնալ, ստանալ վարորդական իրավունք, այդ թվում՝ հոգեկան անհավասարակշիռ մարդիկ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ էս ձեր օրենքը՝ շատ բարի նպատակներով, արդյոք հակասության մեջ չի՞ մտնում դրա հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ոստիկանության ներկայացուցչին։
Զոհրաբյանը նաև պատկերավոր ներկայացրեց ճանապարհների լուսավորության վիճակը, որն, ըստ նրա, հիշեցնում է ռուսական հեքիաթներ, երբ խաչմերուկում չես կողմնորոշվում՝ որ կողմ գնալ։
«Մենք գիտենք, թե տեխզննման ինստիտուտը մեզանում ինչպես է կատարվում։ Վարորդը կարող է ընդհանրապես չգնալ, իր մեքենան տալ ինչ-որ մեկին, գնալ։ Մեքենան ընդհանրապես կարող է տեխզննման արեալում ընդհանրապես չերևալ, տեխզննման կտրոնը չպպացնեն մեքենայի վրա, և ասեն, որ իդեալական վիճակում է»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ասաց, որ քանի դեռ այս խնդիրները չեն լուծվել, բալային համակարգը չի կարողանա պատշաճ գործել։
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...