16:18 10.09.2019
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգի վերաբերյալ ԲՀԿ որոշ պատգամավորներ դժգոհություն հայտնեցին։ Նրանց պնդմամբ՝ ճանապարհների այս վիճակում չի կարելի մարդկանց այդքան տուգանել։
«Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց նրանց։ Պատգամավորը բալային համակարգով տուգանվող որոշ օրինակներ բերեց ու բացատրեց, որ այդպիսի խախտումներ անողների համար ճանապարհի որակը նշանակություն չունի։
«Դուք ասում եք՝ ճանապարհներ-ճանապարհներ, բայց էս մարդիկ բերել են, ասում են, ենթադրենք, խմածության համար զրկենք վարորդական իրավունքից։ Ես ուզում եմ հասկանամ՝ վարորդները խմում են, նստում են մեքենայի ղեկին, որովհետև ճանապարհնե՞րն են վատ։ Կարմիր լույսի տակով անցնում են, որովհետև ճանապարհնե՞րն են վատ»,- ասաց Գաբրիելյանը։
Նա բացատրեց, որ այն դեպքերում, երբ ճանապարհը վատն է, ինչի պատճառով վարորդները կատարում են խախտումներ, ո՛չ տեսախցիկները, ո՛չ տեսուչները չեն գրանցում այդ խախտումները։
Մեկ այլ օրինակով Գաբրիելյանը բացատրեց, որ կան վարորդներ, որոնք բավական գումար ունեն ու ասում են՝ կարող եք իմ տուգանքը 150 հազար սարքել, միևնույն է խմելու եմ ու այդ գումարը վճարել։
«Հիմա պետությունը ասում է՝ դու չես կարա, միլիոն էլ ունենաս, խմած կբռնեմ, բալդ կհանեմ, կզրկեմ վարորդական իրավունքից։ Էստեղ ճանապարհները ի՞նչ կապ ունեն, ես չհասկացա»,- ասաց Գաբրիելյանը։
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...