16:34 10.09.2019
Երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգում ներառված են բացառապես այն խախտումները, որոնք կատարվում են դիտավորությամբ և չարամտորեն։ Այնտեղ չկա որևէ խախտում, որ կապ ունի ճանապարհների վիճակի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պնդելով բալային համակարգի արդյունավետությունը։
«Չկա այլընտրանք բալային համակարգին։ Տուգանքների բարձրացումը չի կանխում մահերը։ Մեր ճանապարհներին 1 տարում ավելի շատ մարդ է մահանում, քան Ապրիլյան պատերազմում մեր տված կորուստների, մեր զոհերի թիվն է։ Երեք անգամ ավելի շատ մարդ է մահանում»,- ասաց Քոչարյանը։
Ոստիկանության պետի տեղակալը պնդեց, որ չի կարելի ճանապարհների վիճակը որպես մեղմացնող հանգամանք դիտարկել և վարորդներին ուղերձ ուղարկել, որ ճանապարհները լավը չեն, ու կարելի է խախտումներ անել։
«Ոչ մի խրախուսում չի լինելու։ Մենք մեղմացման քաղաքականության չափաբաժինը վաղուց անցել ենք։ Էս սահմանագիծը հատել է պետք»,- ասաց Քոչարյանը։
10:47 07.07.2025
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...
10:37 07.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:32 07.07.2025
Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...