«Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»․ Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

«Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»․ Շիրակի մարզպետ

22:44 10.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։
Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։
Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների՝ Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։
Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

09:14 14.05.2024

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այս մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող […] ...

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

09:11 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […] ...

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

08:26 14.05.2024

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է: ...

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում  նպաստավոր էր իրենց համար

23:03 13.05.2024

Ինչու են Բաքվում վստահ, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն Ալմաթիում նպաստավոր էր իրենց համար

Համաշխարհային մամուլը շարունակում է մեկնաբանել Ալմաթիում կայացած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ինչպե՞ս են գնահատել հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բաքվի մամուլը գրում է, որ Ադրբեջանում պետք է գոհ լինեն այդ հանդիպումից: Համենային դեպս հանդիպման ձևաչափը շահեկան էր Ադրբեջանի համար, քանի որ դրա շնորհիվ հաջողվեց ստիպել Հայաստանին հաշտվել, որ այսուհետ […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

18:33 13.05.2024

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Վարչապետը մայիսի 14-ին կմասնակցի «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին»: Գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Դանիայի Թագավորության վարչապետ տիկին Մետտե Ֆրեդերիկսենի, Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի, գագաթնաժողովի հիմնադիր և […] ...

BACK_TO_TOP