17:30 11.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստաֆիլմը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել: Ֆիլմի ընդամենը մի քանի սերիա է եթեր հեռարձակվել, բայց այն արդեն ունի հարյուր հազարավոր հեռուստադիտողներ, որոնց նամակներն ու արձագանքներն ուղղակի հեղեղում են «Շանթի» ֆեյսբուքյան էջն ու էլեկտրոնային փոստը:
«Թղթե երազանք» ֆիլմը հեռուստաէկրան բարձրացավ սեպտեմբերի 2-ին: Տեսակով, ասելիքով ու բովանդակությամբ այն նման չէր մինչ օրս էկրան բարձրացած տեղական հեռուստաֆիլմերին: Եկավ՝ հստակ ուղերձով, որ սոցիալական ծանր պայմանները դատավճիռ չեն, և հուսահատությունը հաղթահարելու ճանապարհ միշտ էլ կա, ընդամենը պետք է համառություն, աշխատասիրություն, բավարար կամք պարտադրված ճակատագիրը, դատավճիռ թվացող պայմանները հաղթահարելու համար: Երազանքը թղթին հանձնած Հայկը դա դեռ կապացուցի և իր օրինակով ցույց կտա: Ցույց կտա, որ անկախ ամեն ինչից պետք է երազանք ունենալ ու ձգտել թեկուզ անհնարինին: Իսկ ո՞րն է շատերի համար փոքր, բայց Հայկի համար այդքան մեծ թվացող երազանքը:
Այս ֆիլմում ժպիտի մեջ ցավ, ցավի մեջ ժպիտ կա՝ այնպես, ինչպես հատուկ է Գյումրիին ու գյումրեցիներին: Սյուժեն թեև կառուցված է Գյումրիում ապրողների դժվարությունների շուրջ, ու համեմված է միայն Գյումրիին հատուկ բնավորությամբ, բայց միայն երկրաշարժը վերապրածների մասին չէ: Ֆիլմը ոչ թե աղետից տուժած ընտանիքի դժբախտության, այլ հաղթանակի մասին է:
Երբ ֆիլմը դեռ էկրան չէր բարձրացել, ու միայն վայրկյաններ տևող թրեյլերն էր հրապարակվել, համացանցում այն գնահատանքի հազարավոր մեկնաբանությունների արժանացավ: Ֆիլմը դիտելու սպասմանը հաջորդեց սպասումն արդարացված լինելու զգացումը ու այն հույզերը, որոնք «Թղթե երազանք»-ն առաջին իսկ սերիայով համակեց հեռուստադիտողին:
Այն, որ ասելիքը միայն գյումրեցու մասին չէ ու սրտամոտ է յուրաքանչյուրին, ավելի խորն է ու համամարդկային, Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում մեր հարցումներն էլ ցույց տվեցին: Հուզիչ է, լավն է, տարբերվող է՝ գնահատանքի հիմնական խոսքերն են:
«Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրվանից չի իջնում վարկանիշային ամենաբարձր սանդղակներից: Ավելին՝ օր օրի, ամեն սերիայի հետ շարունակում է աճել ֆիլմի թե՛ վարկանիշը և թե՛ ծածկույթը՝ մրցակցությունից դուրս թողնելով այլ հեռուստանովելները: Այդ մասին նաև միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրություններն ու ներկայացված տվյալներն են վկայում:
Եթե վերցնենք գրաֆիկական այս պատկերի տոկոսային հարաբերակցությունը, ապա կունենանք այսպիսին ցուցանիշ: «Թղթե երազանք» ֆիլմը միջինում դիտել է ամբողջ հեռուստալսարանի գրեթե յուրաքանչյուր 5-րդ անդամ: Շուրջ 18 %-ը: Վարկանիշով այն զբաղեցնում է առաջին հորիզոնականը. երկրորդ տեղում գտնվող հեռուստանովելի վարկանիշը 11% է, 5 անգամ պակաս է երրորդ տեղում գտնվող ֆիլմի վարկանիշը՝ 3,5%: Ի՞նչ է ստացվում: Անգամ երկրորդ և երրորդ հորիզոնականներում գտնվողների գումարային վարկանիշը չի գերազանցում «Թղթե երազանք»-ին: «Թղթե երազանքը», սակայն, առաջատարն է նաև չափանիշով, ոչ միայն սերիալների համեմատությամբ: 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ եթեր է հեռարձակվում հեռուստանովելը, միացված հեռուստացույցների գրեթե կեսով «Թղթե երազանք»-ն են դիտում: Այս ցուցանիշի դեպքում էլ երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնված հաղորդումներն իրենց ընդհանուր հաշվարկով չեն գերազանցում «Թղթե երազանք»-ին:
Պատկերն այսպիսին է, երբ դեռ մի քանի սերիա է ընդամենը հեռարձակվել: Իսկ այս թվերն ու տվյալները, ինչպես նշեցինք, փոփոխվում են ամեն ժամ, ամեն սերիայից հետո գնալով ավելի բարձր ցուցանիշներ են գրանցվում: Հայկն էլ, հեռուստադիտողի սրտերը գրավելով՝ ֆիլմում դեռ իր երազանքին պիտի ձգտի հասնել՝ դոմիկը լուսավոր տուն դարձնել, մորն այնտեղ տեղափոխել: Իսկ թղթե համակարգիչը Հայկի համար թռիչքի մեկնարկը կդառնա: 24 մասից բաղկացած հեռուստատեսային դրամայում Հայկն ուրիշներին դեռ կօգնի հաղթահարել սեփական հուսահատությունը և կքաջալերի վստահել սեփական ուժերին, որովհետև ցանկացած անելանելի իրավիճակում ու մշուշոտ հեռվում լույս է տալիս Մարդու ուժը, կամքը, հզորությունը:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...