Կոռուպցիոն հանցագործություններով 70 պաշտոնատար անձի նկատմամաբ քննություն է տարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կոռուպցիոն հանցագործություններով 70 պաշտոնատար անձի նկատմամաբ քննություն է տարվել

11:47 28.11.2017

2017թ. առաջին 9 ամիսներին գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Մասնավորապես՝

 

  • Կաշառք տալու, կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության հատկանիշներով հարուցված գործերով քրեական հետապնդում է իրականացվել դատարանի  1 նախագահի, 2 դատավորի, 1 դատախազի, մաքսակետի 1 պետի, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության ԲՍՓՀ գործակալության 1 պետի, նույն գործակալության տարբեր տարածային  հանձնաժողովների 11 նախագահների և տարածային հանձնաժողովի 1 բժշկի, ՔԿՀ 2 պաշտոնատար անձանց, 2 քննիչի,  ոստիկանության ՃՈ ծառայության 4 տեսուչի, հարկային 1 տեսուչի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2 ծառայողի,   ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» ՍՎԲ հերթափոխի  2 պետի, տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի տեսչության 2 տեսուչների նկատմամբ:

 

  •  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու, պաշտոնեական անփութության և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հարուցված գործերով քրեական հետապնդում իրականացված անձանց թվում են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզային ստորաբաժանման 1 ղեկավար և ղեկավարի 1 տեղակալ, համայնքապետարանի աշխատակազմի 1 բաժնի պետ,  ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 1 պետ, ՀՀ ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով 1 տեղակալ, ոստիկանության բաժնի պետի ծառայության գծով 1 տեղակալ, 2 քննիչ, ՔԿՀ անվտանգության բաժնի 1 մասնագետ,  ոստիկանության բաժնի հետաքննության գծով  3 տեսուչ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 պետ, համայնքային ոստիկանության բաժանմունքի 1 տեսուչ, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության 6 տեսուչ, հարկային 1 տեսուչ, մաքսային 8 տեսուչ, ՁՊՎ 1 ոստիկան:

 

  • Առևտրային կաշառքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել մասնավորապես  2 ԲՈՒՀ-ի  ռեկտորի,  բանկի վարչության 1 նախագահի, Հայփոստ» ՓԲԸ փոստային առաքումների տեսակավորման կենտրոնի 1 օպերատորի, 1 անկախ գնահատողի նկատմամբ:

 

Հաշվետու ժամանակահատվածում պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված վերոնշյալ անձանցից 39-ի վերաբերյալ քրեական գործերն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP