Էջմիածնի այգիներից մեկում երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ․ մեկ անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Էջմիածնի այգիներից մեկում երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ․ մեկ անձ կալանավորվել է

14:29 12.09.2019

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։

Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվեց նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ 16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամբ կալանավորվեց։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

17:20 13.07.2025

Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

17:05 13.07.2025

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին

Այսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

16:30 13.07.2025

Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...

BACK_TO_TOP