«Եթե մարդկանց 65%-ը համարում է, որ ինչ-որ բան բացասական է, չի նշանակում՝ բացասական է». Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

«Եթե մարդկանց 65%-ը համարում է, որ ինչ-որ բան բացասական է, չի նշանակում՝ բացասական է». Դավիթ Հարությունյան

12:48 28.11.2017

Արդեն տեղեկացրել ենք, որ ամփոփվել են «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքները: Ծրագրի ամփոփումից հետո լրագրողները զրուցեցին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նախարարը նախ՝ նշեց, որ այս ծրագրի ամենաարժեքավոր մասն այն է, որ կարողացան ունենալ մի գործիք, որի միջոցով 5 տարի անց կկարողանան անդրադարձ կատարել, թե ինչ հաջողվեց իրենց փոխել արդարադատության ոլորտում:

Ըստ Հարությունյանի՝ հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է:

SHANTNEWS-ի հարցին՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաստափոր զեկույցի մեջ շատ են այն կետերը, որոնք դատաիրավական ոլորտի բացասական կողմերի մասին են, արդյո՞ք նախարարը համամիտ է զեկույցում նշված այդ բացասական կետերին և կայի՞ն այնպիսիք, որոնք նորություն էին իր համար, Հարությունյանը պատասխանեց.

«Հնարավոր չէ համամիտ չլինել օբյեկտիվ իրականության հետ: Օբյեկտիվ իրականությունը տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե իրական վիճակը արդարադատության համակարգում, այլ հանրային ընկալումը: Եթե մարդկանց 65%-ը  համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, սա չի նշանակում, որ դա բացասական է, նշանակում է, որ կա բացասական ընկալում և դա եւս պահանջում է ջանք մեր կողմից, որ բացասական ընկալումները վերացվեն: Կարող է լինել օբյեկտիվ հիմք, կարող է լինել և սուբյեկտիվ հանրային ընկալում, որի վրա պետք է աշխատել: Զեկույցում ներառված են հանրային ընկալման վերաբերյալ փաստեր, իսկ փաստերի հետ չհամաձայնվել հնարավոր չէ»:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատաիրավական համակարգի հետ կապված 50 տոկոսից բարձր անվստահությունը, իհարկե, մտահոգիչ է, բայց դա չի համարվում կատաստրոֆիկ թիվ.

«Հանրային ընկալումը որոշ դեպքերում բացասական է, և մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որ վերացվի այդ բացասական ընկալումը: Մենք հիմա մշակում ենք հնգամյա ռազմավարություն դրա համար, ներդնում ենք գործիք, որ 5 տարի հետո կարողանանք ավելի բաց ճակատով ձեզ հետ խոսել, ասել՝ ահա նայեք այս թվերը ինչպես փոխվեցին 5 տարիների ընթացքում»:

ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցրել են: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP