Ցանկացած ուտելիք իր ժամն ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Ցանկացած ուտելիք իր ժամն ունի

13:54 15.09.2019

Ժամանակակից մարդն այսօր առավել շատ է ուշադրություն դարձնում իր սննդակարգին՝ բարձրացնելով սննդի որակը: Սակայն առողջ սննդակարգի բոլոր կանոններին հետևելը մի փոքր բարդ է:

Առավոտյան սուրճ ըմպելն անիմաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում օրգանիզմն արտադրում է կորտիզոլ: Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ կորտիզոլ արտադրել: Շատ կարևոր է, որ սուրճը չխանգարի բնական կենսական ռիթմի պահպանմանը: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, այնուհետև վայելել սուրճը: Բացի այդ, անհրաժեշտ է չչարաշահել այդ ըմպելիքը, ինչպես նաև չըմպել այն երեկոյան ժամերին՝ անքնություն չունենալու համար:

Մարդկանց մեծ մասը սիրում է երկար աշխատանքային օրվանից հետո ուտել սուշի կամ բրինձ պարունակող հնդկական ուտեստներ, սակայն դա լավ միտք չէ: Բրինձը պարունակում է բարդ ածխաջրեր, որոնք շատ դանդաղ են մարսվում: Մի կողմից այդպիսի ուտելիքը շատ էներգիա է տալիս, սակայն, մյուս կողմից, այն շատ կալորիական է և կարող է հանգեցնել քաշի ավելացման:

Ճաշը բրինձ ուտելու լավագույն ժամանակն է: Այն կապահովի արդյունավետ օրվա համար անհրաժեշտ էներգիա:

Միսը սպիտակուցների և В խմբի վիտամինների աղբյուր է, սակայն նրա օգտագործումն առավոտյան ժամերին կարող է շատ ծանր լինել նոր արթնացած օրգանիզմի համար: Դժվարամարս լինելու պատճառով խորհուրդ չի տրվում ուտել նաև երեկոյան: Սպիտակուցի անհրաժեշտ քանակությունը ստանալու համար միս կարելի է օգտագործել ցերեկվա ժամերին:

Ինչ վերաբերում է ընկուզեղենին, ապա դա օգտակար ճարպերի և կալորիաների հիանալի աղբյուր է, սակայն պետք չէ ուտել երեկոյան, քանի որ մարսելը որոշակի ժամանակ կպահանջի: Ընդհանուր առմամբ, ընկուզեղենն օգտակար է օրգանիզմի համար. նպաստում է սրտի առողջացմանը, կարգավորում խոլեստերինի մակարդակը, նպաստում քաշի նվազեցմանը և մաշկի ու մազերի գեղեցկությանը: Դա կարելի է ուտել առավոտյան և, որպես խորտիկ, ուտելիքների արանքում:

Խորհուրդ չի տրվում պանիր ուտել երեկոյան ժամերին: Այն դժվար է մարսվում և կարող է առաջացնել անհանգստություն և խանգարել քունը:

Իսկ նախաճաշին պանիրն օրգանիզմի համար դառնում է այդքան անհրաժեշտ կալցիումի աղբյուր՝ նպաստելով մկանների աճին և ոսկորների առողջությանը:

Խնձորը ևս ճիշտ է ուտել առավոտյան, քանի որ այն պարունակում է թթու, որը նպաստում է հաստ աղիքի աշխատանքին: Երեկոյան ժամերին այն ուտելիս թթուն կարող է կուտակվել ստամոքսում:

Յոգուրտ անհրաժեշտ է ուտել սննդի հիմնական ընդունումից հետո 1–2 ժավա ընթացքում, որպեսզի նրա մեջ պարունակվող կաթնային թթուն չխանգարի նյութափոխանակությանը: Քնելուց առաջ յոգուրտի ոչ մեծ չափաբաժինը ևս լավ տարբերակ է: Այն օրգանիզմը հարստացնում է սպիտակուցներով և նպաստում մկանների զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:22 05.05.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP