19:23 15.09.2019
Պոստիմպրեսիոնիստ, գրաֆիկայի և գովազդային պաստառների նշանավոր վարպետ Անրի Դը Տուլուզ-Լոտրեկը, ազնվականների ընտանիքի միակ ժառանգը լինելով, չի արդարացրել ծնողական հույսերը: Նա մուտք ուներ դեպի բարձրաշխարհիկ հասարակություն, բայց ժամանակ էր անցկացնում գողերի, մարմնավաճառների և պարուհիների հետ Մոնթմարտրում: Նա տաղանդավոր նկարիչ էր, բայց հայտնի էր կաբարեների պաստառներ պատրաստելու համար: Նա իսկական հանճար է, բայց մահացել է ալկոհոլիզմից և սիֆիլիսից 36 տարեկան հասակում:
Ապագա նկարիչը ծնվել է 1864 թվականի նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Ալբի քաղաքում: Ծնողները իրենց առաջնեկ Ռիշարի մահից հետո բաժանվել են:
Նրան անվանում էին «փոքրիկ գանձ»: Նա ազնվական ընտանիքի միակ ժառանգն էր: 13 տարեկանում տղան կոտրել է կոնքը: Մեկ տարի անց նա կոտրել է ոտքը: Երկու վնասվածքների հետևանքները սարսափելի էին. տղայի ոտքերը դադարել են աճել և զարգանալ: Տարիների հետ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը վերածվել է թզուկի անհամաչափ մեծ մարմնով եւ գլխով: Նրա հասակը կանգ է առել 150 սանտիմետրի վրա:
երիտասարդի հասակը նրան խանգարում էր, և միակ բանը, որով կարող էր զբաղվել, նկարչությունն էր, ինչն էլ նրան տասնութ տարեկանում տարավ Փարիզ:
Մոնմարտրում նա 1885 թվականին ստուդիա է բացում, որն այդ ժամանակ դառնում է բոհեմի և կասկածելի հասարակության ապաստարան: Մոնտմարտրը Տուլուզի-Լոտրեկի համար դարձել է կյանքի գլխավոր ներշնչանքը:
Հենց այդտեղ՝ կաբարեների և հասարակաց տների խրախճանքի, պարուհիների և ալկոհոլով լի զնգացող բաժակների մեջ, մարմնավաճառների, գողերի և այլասերվածների հետ կողք կողքի Տուլուզ-Լոտրեկը կարող էր չվախենալ ծաղրուծանակից: Ի վերջո, «պարկեշտ ազնվական հասարակությունը» նրան չէր ընդունում:
1889 թվականի հոկտեմբերին գործարար Ժոզեֆ Օլլերը բացել է աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեն:
«Մուլեն Ռուժ»-ում աչքի էր ընկնում 23-ամյա ամբարտավան և ինքնավստահ պարուհի Լա Գուլյուն: Տուլուզ-Լոտրեկը նրա երկրպագուների թվում էր: Երբ Օլլերը առաջարկել է, որ նկարիչը «Մուլեն Ռուժ»-ի համար վառ, անսովոր պաստառներ նկարի, նա առանց վարանելու համաձայնել է: Առաջին պաստառի կենտրոնում, բնականաբար, Լա Գյուլուն էր՝ շրջապատված նրան ցանկացող տղամարդկանցով:
Կաբարեի համար պաստառներ ստեղծելիս Տուլուզ-Լոտրեկը գնալով ավելի ու ավելի էր հեռանում իմպրեսիոնիզմից: Նրա պաստառների վրայի պարզ պատկերները ցանկացած դիտողի համար հասկանալի էին: Օլլերի շնորհիվ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը գտել էր մի ժանր, որտեղ չկային խիստ կանոններ, և նա ինքն էր դրանք հորինում:
Ցավոք, Մոնմարտրում նկարիչների հաջողությունը մշտապես ուղեկցվում էր ալկոհոլային կախվածությամբ: Այդ թուլությունը նաև Անրի դը Տուլուզ-Լոտրեկն ուներ: Ալկոհոլիզմի շոշափելի հետևանքներն իրենց զգացնել են տվել 30 տարեկանից հետո: Այդ ամենը լրացնելու եկավ սիֆիլիսը՝ փարիզյան հասարակաց տների գրեթե անխուսափելի «բոնուս»-ը:
Ինսուլտից, հոգեբուժարանում գտնվելուց հետո Անրի Տուլուզ-Լոտրեկը մահացել է իր մոր ձեռքերի մեջ:
Թեպետ իր կյանքի ընթացքում նկարիչը հանրությանը դուր չի եկել իր վատ բնավորության ու սուր լեզվի պատճառով, սակայն մահից մի քանի տարի անց Տուլուզ-Լոտրեկի հանճարեղ լինելը ընդունում էին գրեթե բոլորը: Նա այսօր արդեն համարվում է դասական՝ հատկապես պաստառների ժանրում: Եվ նրա աշխատանքների գները տարեցտարի շարունակում են աճել:
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...