08:54 13.09.2019
ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները
ԱՄՆ-ում կայացել է կասկածելի արժեքով գիտական հետազոտությունների համար 2019 թվականի Շնոբելյան մրցանակների հանձնման 29-րդ արարողությունը։ Այն կայացել է Հարվարդի Սանդերս թատրոնում։ Մրցանակի են արժանացել 10 թիմեր։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակային ֆոնդը կազմել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար։
Հաղթողների ելույթին, որը պետք է տևի 60 վայրկյանից ոչ ավելի, ըստ ավանդույթի՝ հետևել է 8-ամյա մի աղջնակ։ Հենց ժամանակը սպառնվել է՝ նա ընդհատել է նրանց՝ ասելով, որ իր համար ձանձրալի է։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Բժշկության ոլորտում նվաճման համար մրցանակ է ստացել Իտալիայից Սիլվանո Գալուսը։ Նա իր գործընկերների հետ պարզել է, որ պիցցայի օգտագործումն օգնում է օրգանիզմին հաղթահարել որոշ հիվանդություններ։ Սակայն մի նրբություն կա, այն պետք է պատրաստված լինի Իտալիայում։
«Էկոնոմիկա» անվանակարգում մրցանակը շնորհվել է թուրք, հոլանդացի և գերմանացի գիտնականների խմբին։ Նրանք պարզել են, թե որ երկրների թղթադրամների միջոցով են առավել հեշտ փոխանցվում բակտերիաները։ Նրանք եկել են եզրակացության, որ այդ առումով ամենախոցելին ամերիկյան և ռումինական թղթադրամներն են։
Տեխնիկայի ոլորտում մրցանակի է արժանացել իրանցի գյուտարար Իման Ֆարաբահշան, ով հորինել է մանկական տակդիրները փոխելու հարմարանք։ Նա, սակայն, չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։
«Քիմիա» անվանակարգում մրցանակը բաժին է հասել ճապոնացի գիտնականներին։ Նրանց հաշվարկներով՝ 5 տարեկան երեխայի մոտ օրական միջինն արտադրվում է մոտ 0․5 լիտր թուք։
Կենսաբանության ոլորտում ժյուրին բարձր է գնահատել միջազգային գիտական խմբի (Սինգապուր, Չինաստան, Ավստրալիա, Լեհաստան , ԱՄՆ, Բուլղարիա) աշխատանքը, ովքեր պարզել են, որ սատկած խավարասերներն ավելի երկար են պահպանում մագնիսական հատկությունները, քան ողջերը։
Անատոմիայում բացահայտում են արել ֆրանսիացի գիտնականները՝ ուսումնասիրություն իրականացնելով փոստատարների շրջանում։ Պարզվում է՝ հագնված տղամարդկանց մոտ ձախ ամորձին ավելի տաք է, քան աջը։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...