19:50 14.09.2019
Բնապահպան Լևոն Գալստյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է, որ 2009 թվականից մինչև 2016 թվականը Ամուլսարի հանքի հետ կապված տարբեր գործընթացներում` ՇՄԱԳ փորձաքննություններ, հանրային քննարկումներ, ջերմուկցիները չեն մասնակցել, քանի որ չեն համարվել «ազդեցություն կրող համայնքի բնակիչներ»:
«Նրանք չեն կարողացել որևէ կերպ ազդել այդ որոշումների վրա: 2016 թվականին Ջերմուկն ի վերջո համարվեց «ազդեցություն կրող համայնք»: Եվ հիմա, կատարել փորձաքննություն առանց նրանց նախնական համաձայնության, օրենքի խախտում է: Բացի այդ, ևս մի օրենսդրական կարգավորում, որին արժե ուշադրություն դարձնել, ասում է բնապահպանը: Եթե դրական եզրակացություն տալուց հետո ի հայտ են գալիս նոր բնապահպանական խնդիրներ, ապա Շրջակա միջավայրի նախարարությունը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված դրական եզրակացությունը»,- հայտնել է բնապահպանը:
Լևոն Գալստյանը նաև հաշվել է, որ «Էլարդի» ներկայացրած փաստաթղթերում «կասկածելի» բառն օգտագործվել է 12 անգամ, «թերի» բառը` 59 անգամ, «սխալ» բառը՝ 60 անգամ, «մտահոգ»-ը` 34 անգամ, «անվստահելի»՝ 7 անգամ, «անորոշ»՝ 34 անգամ, «թերություն»՝ 18 անգամ, «վատ»՝ 11 անգամ, «անբավարար»` 14 անգամ, «չի կատարվել»՝ 4 անգամ:
«Այսպիսի պարունակություն ունեցող փաստաթղթից հետո եզրակացնել, որ հանքավայրը կարող է շահագործվել, բոլոր տեսակի տրամաբանությունից դուրս է»,- ասել է բնապահպանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...