13:08 16.09.2019
«Ադեկվադ» կուսակցությունը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով:
Կուսակցությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Նիկոլ Փաշինյանը, փաստացի կազմակերպելով հանրային հավաք, չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր: Այդ հարցով դիմել էինք ոստիկանապետ Վալերիյ Օսիպյաին, որպեսզի վերջինս դիմեր վարչական դատարան՝ բարձրացնելու Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը։ Սակայն Օսիպյանը հրաժարվել էր կատարել իր այդ պարտականությունը: Գլխավոր դատախազին հորդորել էինք հարուցել քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցակազմի առկայության փաստի առթիվ:
Սակայն, ցավոք սրտի, 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխան գրությամբ մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը չի ընդունել հանցագործության մասին մեր հաղորդումը՝ պատճառաբանելով դա հանցագործության փաստի բացակայությամբ, թեպետ վերոհիշյալ փաստերը ներկայացված էին հաղորդման մեջ սևը սպիտակով, պարզ շարադրված հայերեն լեզվով:
Դատախազության սույն հանցավոր անգործության փաստի առթիվ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին մենք դիմել ենք ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով:
Մոտավորապես կանխագուշակելով ՀՔԾ ղեկավարության պատասխան նամակի բովանդակությունը՝ մենք ցանկանում ենք հանրության լայն շերտերին և մասնավորապես՝ իրավապահ համակարգում աշխատող մեր համաքաղաքացիներին տեղեկացնել, որ նմանօրինակ հանցավոր գործունեությունը չի վրիպելու մեր ուշադրությունից, և մենք հետևողականորեն պայքարելու ենք համակարգում հանցավոր դրսևորումների դեմ: Մենք, մասնավորապես, որոշել ենք ՀՔԾ-ի կողմից քրեական գործ չհարուցելու դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ, որպեսզի այդ հիմնարկի պատասխանատու անձինք քրեական գործ հարուցեն ՀՀ ոստիկանապետի, ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Եթե ԱԱԾ-ն ևս գործի նույն ձեռագրով, ապա ստիպված ենք լինելու դիմել դատարան:
Կոչ ենք անում բոլոր պատասխանատու պաշտոնյաներին հիշել ՄԵ՜Ր վարչապետի կանխագուշակությունը՝ «ոչ մեկ չի պլստալու»»:
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...
19:00 01.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը ԱԳ նախարարության գործընկերների հետ քննարկել է COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ քննարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև Արտաքին գործերի […] ...