Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրումը հազիվ թե ապահովի տնտեսական հավասարություն. «Կոմերսանտ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրումը հազիվ թե ապահովի տնտեսական հավասարություն. «Կոմերսանտ»

19:14 16.09.2019

«Կոմերսանտ»-ը ծանոթացել է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագրին, որը կողմերը նախաստորագրել են սեպտեմբերի սկզբին, սակայն հրապարակայնորեն չեն բացահայտել: Այն նախագծված է մեկուկես տարվա համար և 2021 թվականի հունվարից ենթադրում է երկու տնտեսական համակարգերի մասնակի միավորում:

Այստեղ խոսքը վերաբերում է նվազագույնը միասնական հարկային օրենսգրքի, արտաքին առևտրի ռեժիմի, քաղաքացիական օրենսգրքի, սոցիալական երաշխիքների միասնական հաշվառման, երկու կենտրոնական բանկերով գրեթե միացյալ բանկային վերահսկողության, նավթի, գազի և էլեկտրաէներգիայի շուկաների միասնական կարգավորիչի և արդյունաբերության ճյուղերի պետական ներդաշնակ կարգավորմանը: Ինտեգրացիայի այդպիսի մակարդակն ավելի բարձր է, քան ԵՄ-ի դեպքում. սա կարող է նշանակել 2022 թվականից կոնֆեդերացիայի ստեղծում: Հարցն այն է, որ այն հազիվ թե կողմերի համար ապահովի հավասարություն, քանի որ ռուսական տնտեսությունը 29 անգամ մեծ է բելառուսականից:

Ծրագրի շուրջ նախագահական և կառավարական մակարդակներում բանակցությունները սկսվել են 2019-ի գարնանից («Միացյալ պետության թարմացում» նախագիծը նախաձեռնվել է Դմիտրի Մեդվեդևի կողմից 2018 թվականի դեկտեմբերին): Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս հասկացրել է (ոչ միշտ դրական ձևով), որ դա նշանակում է երկու պետությունների կողմից բավական լուրջ քայլեր: 2019-ին բանակցությունների հանրային մասը հիմնականում պտտվել է մասնավոր հարցերի շուրջ ՝ ապրիլին «Транснефть» համակարգում նավթի աղտոտումից կորուստների համար Մոսկվայի կողմից Մինսկին փոխհատուցման և նավթարդյունաբերության ոլորտում Ռուսաստանի Դաշնության «հարկային մանևրի» մասին:

Գործողությունների ծրագրում կոնկրետությունը քիչ է, սակայն  առարկայական պարտավորություններից մեկը համարվում է 2020 թվականի հունիսի մեկից ռոումինգի երկկողմանի վերացումը: Պետությունները պլանավորում են 2019 թվականի նոյեմբերի 1-ից տնտեսությունների միավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջարկությունների ընդունում, 2020 թվականի վերջին կատարվող ինտեգրացիայի համար օրենսդրական քայլերի նախապատրաստում:

Առայժմ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու ապագա կոնֆեդերացիայի բյուջեն, ինչպես նաև ինչ հետևանք են ունենալու կողմերի համար հարկային ոլորտում փոփոխությունները:

Կան նաև ոլորտներ, որտեղ գործողությունների ծրագիրը բացարձակապես  փոփոխություններ չի առաջացնելու: Դրանք պաշտպանության, պետական ​​անվտանգության, դատական, ներքին գործերի նախարարության, կրթության, առողջապահության, գիտության ոլորտներն են: Այնուամենայնիվ, կողմերը պայմանավորվել են, որ Միութենական պետության վերաբերյալ պայմանագրի այլ դրույթներ նույնպես կարող են քննարկվել:

Հարկ է նշել, որ առնվազն մինչև 2022 թվականը հիմք չկա խոսելու երկու երկրների փաստացի միավորման մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

15:12 13.07.2025

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ ​ Մարզերում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

BACK_TO_TOP