13:58 16.09.2019
Հայաստանում 38 000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան:
Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն կստանան 100 000 դրամ: Վարչապետը մասնավորեցրեց՝ 397 մարդու մասին է խոսքը:
Փաշինյանը տեղեկացրեց՝ ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
«Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. այն օրվանից, ինչ ես այս նորությունը հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել, դա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց ստանձնել եմ պարտավորություն, պետք է իրականացնեմ»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ 7488 թափուր աշխատատեղ են ներկայացրել գործատուները, 5912 աշխատանք փնտրող աշխատանքի է տեղավորվել, և այդ թվաքանակում 65.7 տոկոսը կանայք են: Նա հիշեցրեց նաև մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու որոշման մասին:
Փաշինյանը տեղեկացրեց՝ երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար 3 մլրդ դրամ է հատկացվելու 2020 թ, իսկ եթե դա բավարար չլինի, էլի միջոցներ կտրամադրեն, որովհետև, վարչապետի գնահատմամբ, Հայաստանի բյուջեում միջոցների խնդիր գոյություն չունի:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...