Վրացի դիզայները խմիչքի սիրահարների համար կոշիկ է մոդելավորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Վրացի դիզայները խմիչքի սիրահարների համար կոշիկ է մոդելավորել

18:44 16.09.2019

Ֆրանսիական Vetements ապրանքանիշը, որը հիմնադրել է ծագումով վրացի նորաձևության դիզայներ Դեմնա Գվասալիան, թողարկել է «երեկույթների կոշիկներ»: Նորույթի լուսանկարները հրապարակվել են ընկերության ինստագրամյան էջում:

Դիզայներն աշնանային բարձրակրունկ ճտքակոշիկի կրունկի մեջ տեղադրել է շշի խցանահան: Դիզայների երկրպագուները նորարարությունն ընդունել են մեծ ոգևորությամբ:

«Հանճարեղ է»,- իր մեկնաբանություններում գրել է ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսը:

«Դե, ուրեմն կարելի է նաև կրակայրիչ օգտագործել` աջում՝ բացիչ, ձախ կրունկում` կրակայրիչ»,- դիզայներին  խորհուրդ է տվել նրա ռուսալեզու հետևորդներից մեկը:

«Շատ հարմար է: Դրանք ինձ պետք են»,- արձագանքել է մոդելի  երկրպագուներից մեկը:

Ապրանքանիշի կայքում կոշիկները վաճառվում են 1395 դոլարով:

Մայիսին Դեմնա Գվասալիան, որը նաև Balenciaga ապրանքանիշի ստեղծագործական տնօրենն է, ականջօղեր է ներկայացրել շշերի կափարիչների տեսքով:

 

View this post on Instagram

 

PARTY BOOTS WITH INSTALLED BOTTLE OPENERS – NOW ONLINE www.vetementswebsite.com LINK IN THE PROFILE

A post shared by VETEMENTS (@vetements_official) on

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

18:22 05.05.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP