14:00 22.09.2019
Վերջերս ԱՄՆ-ում կազմավորվել է «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդ» անունով կազմակերպություն, որը, ըստ ամերիկահայ ազգային գործիչ Վիգեն Հովսեփյանի, ամերիկահայ համայնքի ուժերը հավաքագրելու նպատակ ունի: «Ամերիկայի համահայկական խորհրդի» մեջ միավորվել են ամերիկահայ համայնքի բոլոր խոշոր կազմակերպությունները՝ այսուհետև ամերիկահայության խնդիրների շուրջ միասնական և համակարգված գործունեություն ծավալելու համար:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վիգեն Հովսեփյանն ասում է, որ ԱՄՆ-ում բազմաթիվ հայկական կազմակերպություններ կան, որոնցից խոշորներն ու ազդեցիկները, ընդհանրապես, իրարից անկախ էին գործում: Ըստ նրա, նոր խորհուրդն այդ առումով շատ հարցեր պետք է համակարգի և նպատակաուղղի:
Տեղեկացանք, որ արդեն 23 ամերիկահայ խոշորագույն կառույց միացել է այս խորհրդին, և այլ կազմակերպություններ նույնպես միանալու քայլեր են անում:
Մեր զրուցակիցը նշում է, որ «Ամերիկայի համահայկական խորհուրդը» պատրաստվում է պատշաճորեն դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ մեր զրուցակցի՝ այստեղ հարցն ամենևին էլ Փաշինյանի անձը չէ:
«Կարծում եմ, և բոլորս էլ համոզված ենք, որ ՀՀ վարչապետը, ով էլ որ լինի, պետք է պատշաճ ընդունելության արժանանա, երբ օտար երկիր է այցելում, քանի որ վարչապետի անձից ավելի այստեղ խնդրո առարկա են մեր հայրենիքի և ազգի հեղինակությունն ու արժանապատվությունը: Այստեղ քաղաքական տարակարծությունները ոչ մի դեր չեն խաղում, քանի որ արտաքին աշխարհին մենք կուռ և միասնական ներկայանալու խնդիր ունենք»,- ասում է ամերիկահայ գործիչ Վիգեն Հովսեփյանը՝ նշելով, որ դա չի նշանակում թե վարչապետից պիտի թաքցնեն ազգային մտահոգությունները:
«Ընդհակառակը, մեր ազգային պարտականությունը պիտի համարենք հանրային աչքից և բամբասանքներից հեռու վարչապետի հետ կիսել մեր մտահոգությունները, առաջարկները, ինչու չէ՝ նաև պահանջները»,- ավելացնում է նա:
SHANTNEWS.am-ին ամերիկահայ ազգային գործիչը ներկայացրեց նաև թավշա հեղափոխությունից հետո ամերիկահայ համայնքի այսօրվա տրամադրությունները.
«Ազգի մեծամասնությունը ողջունել է հեղափոխությունը, որովհետև ըստ իս փոփոխության ժամը վաղուց հասունացել էր: Նիկոլ Փաշինյանի անձով հմայվածների շարժում չէր այն համահայկական շարժումը, որ հաղթանակով ավարտվեց: Ուստի, իշխանություններն էլ պետք է հասկանան, թե ինչքան կարևոր և ինչքան կենսական է ընդհանուր հայտարարներ ստեղծել իրենց ծրագրերի շուրջ, այնպես, ինչպես ի սկզբանե հաղթանակն են արձանագրել: Ոչ մեկս էլ այնքան կույր չենք՝ տեսնելու թե ինչպիսի ահռելի ճիգեր են հարկավոր Հայաստանում և առհասարակ՝ հայկական իրականության մեջ՝ բարեկարգումները հաջողության հասցնելու համար: Տասնամյակներով կուտակված խնդիրներ կան, «ծուռ աճած» ծառերը շատ են, սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներ կան, և սրանք կախարդական փայտիկով լուծվող հարցեր չեն: Հետևաբար, զգուշավոր լավատեսությամբ պետք է հետևել եղածին, համապատասխան հանձնառություն վերցնել՝ ընդհանուր գործին նպաստելու համար, և միաժամանակ ազնվորեն ու տրամաբանական համբերությամբ հորդորել իշխանավորներին, որ որդեգրեն ամենաճիշտ ուղիներն ու չշեղվեն դրանցից»,- այսօրվա տրամադրություններն այսպես ներկայացրեց մեր զրուցակիցը:
Ամերիկահայ գործիչն անդրադարձավ նաև հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր քննարկվող բացթողումների մասին խոսակցություններին.
«Առհասարակ, եթե որևէ երկրի հետ Հայաստանի հետ հարաբերությունների առումով անբավարարության զգացում գոյություն ունի կամ այդպիսի տպավորություն կա, ապա, որպես կանոն, պատասխանատվությունը բարդվում է հայկական կողմի վրա: Իսկ եթե հակառակն է և դրական զարգացումներ են արձանագրվում, ենթադրվում է, որ մյուս կողմի մեծահոգության պատճառով է դա, կամ էլ պարզապես հայերիս շնորհված պարգև է՝ օտար երկրի կողմից… Դա սխալ տպավորություն է… Քաղաքագիտության ամենտարրական հասկացություններից է այն, որ միջպետական հարաբերությունների առանցքը պետական շահերն են: Ուստի, այս դեպքում, ԱՄՆ-ի համար Հայաստանի առումով հաճախ հակադիր շահեր կան: Մեկ կողմից Հայաստանը դիտվում է ամբողջականորեն և անհույս կերպով ռուսական ազդեցության գոտի, Իրանի կամ այլ Միջին Արևելեան օրակարգի կետերով՝ ԱՄՆ-ի շահերին հակադրվող կողմ: Մյուս կողմից, ԱՄՆ-ի հայկական համայնքի ներգործության և լոբբիստական ջանքերի շնորհիվ, Հայաստանն ու հայությունը դիտվում են որպես նկատելի դերակատար»,–SHANTNEWS.am-ին ասում է ամերիկահայ գործիչը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի քաղաքական թատերաբեմի վրա հայկական ուժը չունի, օրինակ, հրեական ուժի տարողությունն ու հզորությունը, որպեսզի քաղաքականություն թելադրի:
«Սակայն ԱՄն հայկական համայքն ունի օրեցօր զարգացող և կազմակերպվող ուժ, որպեսզի որոշ շեշտադրումներ կատարի և մեղմացնի ԱՄՆ-ի հավանական կոշտ քայլերը»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...