08:50 24.09.2019
16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Տունբերգը, ով դարձել է համաշխարհային բնապահպանական շարժման առաջնորդ,ելույթ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների առջև, ովքեր հավաքվել էին ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերով գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է VOA-ն։
Նա նշել է, որ ինքն այդտեղ պետք է չլիներ, այլ՝ դպրոցում՝ օվկիանոսից այն կողմ։ Գրետան, ով իր առաքելությունն է համարում կլիմայի փոփոխություների դեմ պայքարը, Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին հայտնել է, որ նրանք իրենց սին խոստումներով գողացել են իր երազանքներն ու մանկությունը։
«Սակայն իմ բախտը բերել է․ մարդիկ տառապում են, մահանում են, էկոհամակարգերն ավերվում են։ Մենք զանգվածային ոչնչացման եզրին ենք, և այն ամենը, ինչի մասին դուք կարող եք խոսել, փողերն են ու տնտեսական հավերժական աճի մասին հեքիաթները։ Ինչպե՞ս եք համարձակվում»,-ասել է նա։
Գրետան15 այլ ակտիվիստների հետ բողոք է ներկայացրել ՄԱԿ։ Փաստաթղթում ակտիվիստները հայտարարում են, որ կլիմայի պահպանության ոլորտում իրենց անգործությամբ համաշխարհային առաջնորդները խախտում են երեխաների իրավունքները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել էր․ «Խոստովանում ենք, որ ժամանակ չի մնացել։ Մենք պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում»։
12:43 12.07.2025
Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...
12:30 12.07.2025
«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանքՀուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
12:25 12.07.2025
Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետԼվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...