19:59 25.09.2019
«Իմ գնահատմամբ՝ բավական հաջողված այց է, բոլորովին այլ հարթակ է տեղափոխվում Հայաստան-սփյուռք հարաբերակցությունը, և չկա գումարի ակնկալիքով Սփյուռքի հետ շփվելու նախապայման, կա արժեքային հարթակում հարցեր քննարկել: Վստահ եմ՝ շատերը ուշադիր են եղել՝ Կալիֆոռնիայի նահանգում հանդիպումները, նահանգապետի հանդիպումները բոլորովին մոտ չեն այն մարդաշատությանը, որը տեղի է ունեցել վարչապետի հետ հանդիպմանը, ընթացք է, այնպես որ, սա ևս մեծ ցուցիչ է»,- «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա անդրադարձել է հաղորդավարի այն հարցին, թե մարդաշատ հանդիպումների ժամանակ դրական խոսքեր են հնչում, իսկ ասուլիսի ընթացքում՝ առավել սուր հարցադրումներ, ինչպես դա տեղի ունեցավ վարչապետի ասուլիսի ժամանակ:
«Կախված է այն բանից, թե ինչի վրա ենք շեշտադրումն անում»,- ասել է Մակունցը:
Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ԱԱԾ նախկին պետի հեռացման մասին վարչապետի հայտարարությամբ, սակայն Մակունցը նշել է, որ ամեն ինչ ասվել է, իսկ իր կարծիքն այդ մասին հետևյալն է.
«Ես կարծում եմ, որ հատկապես ուժային կառույցների պարագայում պաշտոնից պետք է հեռանալ անաղմուկ, այս համատեքստում հիշեցնեմ պարոն Վանեցյանի արած մի հարցադրում, որտեղ նշել էր. «վարչապետի որոշումները ոչ թե քննարկվում են, այլ կատարվում են», և նա արձագանքել էր որպես սպա, և ես կարծում եմ, որ նրա՝ որպես սպա պաշտոնից հեռանալու արձագանքը պետք է լիներ նմանատիպ»:
Իսկ արդյո՞ք ՀՀ վարչապետը գերագույն հրամանատար է, այս հարցի վերաբերյալ խմբակցության ղեկավարի կարծիքն այն է, որ մի կողմից շեշտվում է՝ ՀՀ-ն գտնվում է պատերազմական վիճակում, մյուս կողմից, թե խաղաղություն է, ինքը այդ տիրույթ մտնել չի ցանկանում: «Ես շեշտադրում արեցի պարոն Վանեցյանին՝ որպես սպայի խոսքի և կուզեմ այդ տիրույթում մնալ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է եկեղեցականների մասին գնահատականներին, այն մեկնաբանում է այսպես.
«Վարչապետը, խոսելով եկեղեցու անկախության մասին, արձանագրել էր, որ կառավարությունը կարևորում է դատական իշխանության անկախությունը, չորրորդ իշխանության անկախությունը, և մեր վերաբերմունքը այդպիսին է ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ, ինչը ամրագրված է Սահմանադրությամբ: Շատ կարևոր շեշտադրում էր, վարչապետը նկատի էր ունեցել, որ այդ վերաբերմունքը երբեմն առանձին անձինք դիտարկում են որպես թուլություն, և միտում կա ոչ թե ուժեղացմանն ուղղված գործողություններ անել, այլ թուլացման»:
Իսկ հարցին՝ կան եկեղեցականներ, որ ուզում են քանդել պետության հիմքերը, պատասխանել է, որ նման տեղեկություն չունի, իսկ առավել մանրամասն կարող է մեկնաբանել կառավարությունը:
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...
21:25 10.07.2025
Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումըՖրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...
21:12 10.07.2025
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըՀուլիսի 10-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների հարազատները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է սերժանտներին և հաջողություն […] ...
21:00 10.07.2025
Զգուշավոր լավատեսություն․ Սերգեյ Մինասյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, քաղաքագետ Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Միայն երեկ է պասշտոնապես հայտարարվել այս հանդիպման մասին, բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ հանդիպումը բավականին երկար մշակված, նախապատրաստված, հասունացած էր։ Որքա՞ն կարևոր նշանակություն ունի հանդիպման վայրը, ինչի մասին էր Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը և առհասարակ […] ...
20:50 10.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝ 10:00-16:00 Դավթաշեն 3-րդ թաղ․ 14, 15, 16, 17, 18 շենքեր, Արմավիրի մարզ՝ 11:00-15:00 Ակնալիճ գյուղն ամբողջությանբ, 11:00-17:00 Գայ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 […] ...
20:40 10.07.2025
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահինՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան քննադատել է Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը: «Լա լիգան միշտ նույնն է: Նման մեկնաբանություններ լսել նախագահի՞ց։ Ես չեմ տեսել, որ Անգլիայի կամ Իտալիայի առաջնությունների ղեկավարներն իրենց այսպես պահեն: Մենք խաղացինք աշխարհի ակումբային առաջնությունում, որը հիանալի մրցաշար է: Ոչ ոք խնդիր չունի շատ մրցաշարերի մասնակցելու հետ […] ...