13:43 29.11.2017
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԵՊՃՀ գեոէկոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Արևիկ Մկրտչյանը հարցրել է, թե ինչն է խթանել, որ ՀՀ-ն ներմուծի նոր կատեգորիա՝ կենսոլորտային համալիր:
Հիշեցենք, որ ՀՀ-ում հիմա բնության հատուկ պահպանվող տարածքի մի քանի կատեգորիա կա՝ ագրելոց, արգելավայր, ազգային պարկ, բնության հուշարձան:
«Հասկացել ենք և զգացել ենք վաղուց, որ բնապահպանությունն առանց տեղում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման արդյունավետ չի կարող իրականացվել, և պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի գաղափարը նախատեսում է համայնքային կառավարման մոդել:
Մենք եկանք այն համոզման, որ տեղական համայնքներն էլ իրենց շահագրգռությունն ունեն՝ իրենց կենսամակարդակը, էկոտուրիզմը զարգացնել, այսինքն՝ էդ գաղափարը ծնվեց էդ երևույթից: Ինչ վերաբերում է կենսոլորտային պահպանավայրին, դա կառավարման մոդել է, դա բնության հատուկ կատեգորիա չի, ընդամենը կառավարման մոդել է: Եվրոպական, ավելի շատ գերմանական մոդել է»,- հարցին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Արևիկ Մկրտչյանը հավելել է, թե ազգային պարկը նշված խնդիրը լուծում է, Արամ Աղասյանը պնդել է՝ ոչ:
«Ազգային պարկն իր կատեգորիայով հատուկ պահպանվող տարածք է, կենսոլորտային պահպանավայրը հողի կատեգորիայի փոփոխություն չի ենթադրում ՝պահպանման և աջակցման գոտում: Էնտեղ կարող են ընդգրկվել համայնքներ, գործարաններ, հանքաարդյունաբերություն,ինչպես եվրոպական երկրներում է: Հողի կատեգորիայի փոփոխություն չկա, կառավարումն իրականացվում է խորհուրդների կողմից, որոնց մեջ ընդգրկված են շահագրգիռ մարմինները»,- պատասխանել է Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...