Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» տարածաշրջանային աշխատաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Երևանում անցկացվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» տարածաշրջանային աշխատաժողովը

13:22 26.09.2019

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համատեղ ջանքերով սեպտեմբերի 24-26-ը Երևանում կազմակերպվել է «Համապատասխանության և իրավակիրարկման փաթեթ» (CEP) թեմայով տարածաշրջանային աշխատաժողով: Եռօրյա աշխատաժողովում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և համապարփակ պատկերացում կազմել Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող և վերջերս մշակված գործիքների ու գործիքակազմի մասին և նպաստել վերջիններիս առավել տեղեկացված, կառուցվածքային և ռազմավարական կիրառմանը: Միջոցառման նպատակն է՝ տարածաշրջանում բարձրացնել տնտեսվարողների համապատասխանության մակարդակը` CEP-ի շրջանակում առկա ծրագրերի ու գործիքների կիրառման միջոցով:

Միջազգային փորձագետների հետ քննարկվել են մի շարք ոլորտային հարցեր: Մասնավորապես, քննարկումներն ուղղված են եղել թիրախային ոլորտներին` ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, ծխախոտային ապրանքների մաքսանենգությունը, թմրամիջոցների բացահայտումը, բեռների թիրախավորման համակարգը, փողերի լվացման դեմ պայքարը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվության փոխանակման միջոցներին և դրանց կատարելագործմանը:

Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցել են` Սերբիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Մոլդովայից, Վրաստանից, Մոնտենեգրոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ալբանիայից, Իռլանդիայից, Ղրղըզստանից և Համաշխարհային մաքսային կազմակերպությունից ժամանած փորձագետներ:

Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՄԿ-ի` կարողությունների զարգացման եվրոպական գրասենյակը և Ճապոնիայի մաքսային համագործակցության ֆոնդը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP