17:47 29.11.2017
Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նոր օրինագծի լսումների ժամանակ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կոչ է արել բնապահպանության նախարարին որսորդների հարցում դիմել ծայրահեղ միջոցների:
«Առգրավեք բոլոր որսորդական հրացանները: Եթե մարդիկ չեն հասկանում կարմիրգրքայն թռչունի, կենդանու պահպանության կարևորությունը և արժեքը, ապա թող զրկվեն որս անելու հնարավորությունից առհասարակ»:
«Չի կարելի բոլոր հրացանները հավաքել»,- հակադարձել է ՀՀ ԲՆ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն պետ Գագիկ Մանուչարյանը մինչ նախարարի պատասխանը:
Ըստ Մանուչարյանի՝ կան նորմալ որսորդներ, որոնք թուխս նստած թռչնի վրա չեն կրակում, կերակրման ենթակա ձագ ունեցող կենդանու վրա չեն կրակում, այլ պարզապես պետք է խստացվի մեր օրենսգիրքը:
Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարի արձագանքին, ապա Արծվիկ Մինասյանը խոստացումների կողմնակից է:
«Ավելի ենք խստացնելու և էսպես պնդելու ենք՝ խաղի կանոնների պահպանման և այն խախտելու դեպքում խիստ պատասխանատվության միջոցների կիրառում և ակնկալելու ենք մեր հարգարժան օրենսդիր մարմնի աջակցությունը»,- ասել է բնապահպանության նախարարը:
Նոր օրինագծով ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է կրկնապատկել անօրինական որսի և ծառահատումների համար սահմանված պատժամիջոցները:
«Իհարկե, անելու ենք ողջամտության սահմաններում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքին, ազատազրկմանը»,- իր խոսում նշել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:
Խաչատրյանը հավելել է նաև, որ նախարարությունն առաջարկում է նաև վնասի փոխհատուցման ինստիտուտի վերանայում:
«Հիմա, երբ բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական ու բուսական աշխարհի խախտմամբ վնաս է պատճառվում, ամբողջ գումարը, որը վնասի չափի հնգապատիկն է, ուղղվում է պետական բյուջե: Նախաձեռնել ենք օրենքի նախագիծ, որով նախատեսում ենք հնգապատիկից չորսապատիկը ուղղել տվյալ տարածքին»:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...