Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է անում չանտեսել Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները

21:18 30.09.2019

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  ՀՀ պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ սեպտեմբերի 30-ին մեկնարկած աշնանային նստաշրջանում խոսել է սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա նշել է, որ Արցախում հերթական անգամ տեղի ունեցան ազատ և մրցակցային ընտրություններ, որոնք օրինակելի կարող են լինել ԵԽ որոշ անդամ պետությունների համար։ Զոհրաբյանը Վեհաժողովի անդամներին հարց է ուղղել՝ «Ես ուզում եմ հասկանալ՝ եթե կա վեճ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյոք այստեղ նստած որևէ մեկի համար կա՞ վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»,- ասել է Զոհրաբյանը։

Նա իր ելույթում նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին։ Ինչո՞ւ, որովհետև Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ և ժողովրդավարությամբ։ Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ և՛ համայնքի ղեկավարի և՛ ավագանու անդամների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց և մրցակցային ընտրություն անցկացնելու մասին։ Եվ կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին են, ինչը դեռևս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական և տեղական ինքնառավարման մարմինների ընտրություններին։

Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական և տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։ Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն և բոլորիս հիշեցնել, որ որևէ անձ, անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել։ Ես շատ կուզենայի, որ մեր կառույցը այդ լեզվից չշեղվեր և գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար և մրցակցային ընտրությունները։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել և իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ։

Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին։ Որովհետև, ևս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցը ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու և մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ։ Վստահ եմ՝ չկա։ Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները։ Որովհետև դրանից շահելու է մարդը։ Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ և կարգավիճակ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

BACK_TO_TOP