Իրավաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակություններ է կատարել  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Իրավաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը խարդախությամբ հափշտակություններ է կատարել 

12:45 01.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում և Ոստիկանությունում  խարդախության հատկանիշներով հարուցված ընդհանուր թվով երեք քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում՝ հաշվի առնելով, որ առերևույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության բոլոր հանգամանքները, մեխանիզմը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն և մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Այսպես՝ Երևանի բնակչուհուն խոստացել է Երևանում կառուցվող կիսակառույց բազմաբնակարան շենքի՝ փաստացի դեռ չկառուցված բնակարանը վերջինիս անունով ձևակերպել: Այդ պատրվակով ընկերության տնօրենը պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր 13 424 900 ՀՀ դրամ գումար, որը, ըստ պայմանավորվածության, վերջինս պետք է փոխանցեր կառուցապատող ընկերությանը, ինչը, սակայն, նա չի կատարել՝ խաբեությամբ հափշտակելով իրեն փոխանցված նշված գումարը:

Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը, ատամնաբուժական կլինիկայի դեմ իր միջոցով դատարան հայց չներկայացնելու, զանգվածային լրատվական միջոցներին չդիմելու և այդ կապակցությամբ տուժած քաղաքացիներին իբրև իր միջոցով գումարային փոխհատուցում կատարելու պատրվակով, նշված կլինիկայի տնօրենից և վերջինիս կնոջից մաս-մաս ստացել է 3.500.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը որևէ մեկին չի փոխանցել և խարդախությամբ հափշտակել է:

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին, կրթության համար պետության կողմից կատարված ծախսերը հատուցելու պատրվակով, բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաև իր աշխատասենյակում, առձեռն փոխանցման միջոցով, քաղաքացուց պահանջել և ստացել է ընդհանուր՝ 9 775 000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը նա չի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին՝ խաբեությամբ հափշտակելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

13:12 12.07.2025

Սյունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 տուժած

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է […] ...

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

13:00 12.07.2025

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

BACK_TO_TOP