Նայեք ոչ թե Շառլին ուղղված հայացքով, այլ Շառլի հայացքով․ այսօր հայ լեգենդի ծննդյան օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Նայեք ոչ թե Շառլին ուղղված հայացքով, այլ Շառլի հայացքով․ այսօր հայ լեգենդի ծննդյան օրն է

11:17 22.05.2020

Երկու տարի՝ առանց Ազնավուրի: Երկու տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերին, կանգ առավ մեծ շանսոնիեի սիրտը: Նա իր մահով անգամ միավորեց հայ ու ֆրանսիացի ժողովրդին՝ վերստին ապացուցելով իր մեջ հայկականի ու ֆրանսիականի անբաժանելիությունը:

Ազնավուրը ծնվել է 1924 թվականին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում: Նրա ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Ծնողներն գաղթականներ են եղել. հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Ախալցխայում, արմատներով եղել է Էրզրումից, մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Հայոց Ցեղասպանության ականատես է եղել և Իզմիրից գաղթել է Ֆրանսիա:

Նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, իր երգադարանում 1000-ից ավելի երգեր կան, որոնց հիմնական մասն իր հեղինակածներն են:

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. Ապրի՛ս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1988-ի Սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որը մեծածավալ օգնություն է տրամադրել Հայաստանին։

2009 թ. մայիսի 4-ից՝ Ազնավուրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր, իսկ նույն տարվա մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

Ազնավուրը մահացավ 94 տարեկանում, թեև որոշել էր ապրել ու երգել մինչև 100 տարեկան: Նրա աճյունն այժմ ամփոփված է Մոնֆոր Լաֆորի ընտանեկան գերեզմանատանը:

Թվում է՝ Ազնավուրի մասին էլ չկան չասված խոսքեր, թվում է՝ չկա որևէ բան, որ բոլորը չգիտեն … Բավարար է ասել՝ Շառլ Ազնավուր ու վերջ, բայց մի պահ փոխեք հայացքի ուղղությունը ու նայեք ոչ թե Շառլին ուղղված հայացքով, այլ հակառակը՝ Շառլի հայացքով: «Le Regard de Charles»` Շառլի հայացքը. այսպես է կոչվում այն ֆիլմը, որ ընդամենը մի քանի օր առաջ էկրան բարձրացավ: Ֆիլմ, որը ստեղծվել է հենց Ազնավուրի ստեղծած սյուժեների հիման վրա, որոնք նա անձամբ է նկարել՝ անձնական արխիվի համար:

Ասում են, 1948-ին ֆրանսիական շանսոնի թագուհին՝ Ազնավուրի սիրելի Էդիթ Պիաֆը, Շառլին նվիրեց իր կյանքի առաջին կինոխցիկը: Ազնավուրն այլևս չբաժանվեց դրանից … Ու տարիների ընթացքում նրա նկարած կադրերը հիմա յուրահատուկ կինոօրագիր են կազմում՝ ամփոփելով Ազնավուրի կյանքը:

Ազնավուրի կյանքում գույնի պակաս չկար, իսկ Էդիթը դարձավ ոչ միայն այդ կինովավերագրումների խթանը, այլև ընդհանրապես մեծ հետք թողեց նրա կյանքում: Երգող ճնճղուկն ուղղակի գտավ նրան ու վեր բարձրացրեց: Պատահական չէ, որ տարիներ հետո Ազնավուրը, խոսելով հավերժական սիրո մասին, այսպիսի արտահայտություն էր արել.

«Ինձ համար հավերժական սերը ամփոփվում է երկու պայծառ կերպարների մեջ՝ Էդիթ Պիաֆ և Լայզա Մինելլի: Շնորհիվ Էդիթի՝ ես դարձա ֆրանսիացի: Մենք շատ ընդհանուր բաներ ունեինք, այդ թվում՝ մեր անցյալը, որի մասին միշտ տխրությամբ էինք հիշում: Ես սիրել եմ նաև Լայզա Մինելլիին, բայց սովորաբար այդպիսի սերը ապագա չի ունենում, այդպիսի սիրուց միայն երգեր են ծնվում: Հավերժական սերը ձեզ օրինակ»:

Մինչև իրենից տարածվող ու իրեն ուղղված հավերժական սերը Ազնավուրին հեշտ ճանապարհ բաժին չէր ընկել: Ֆրանսիական միջավայրն ուղղակի անողոք էր: Նույնիսկ ռադիոհաղորդավարներից մեկը արհամարհանքով ասել էր, թե Ազնավուրը վերադարձել է հրեշավոր պատկերների՝ Քվազիմոդոյի դարը, բայց ֆրանսիական միջավայրում տարածված վաղանցիկ նորաձևությունը իր տեղը զիջեց անմիջական ու խոր զգայականությանը:

50-ականներին Կասաբլանկայում տեղի ունեցած համերգը շրջադարձային եղավ նրա համար, Փարիզ վերադարձավ այլ Ազնավուր, իսկ անմիջապես հետո «Օլիմպիա» համերգասրահում երեք օր շարունակ ասեղ գցելու տեղ չկար: Ֆրանսիական մամուլը գրել էր, թե Ֆրանսիան ազնավուրացված է:

Ազնավուրի շանսոնը Հայաստանում առաջին անգամ լսեցին 1963-ին, ու միայն դա չէ, որ հիշարժան էր Ազնավուրի համար: Առաջին անգամ հենց այնտեղ հանդիպեց տատին: Ազնավուրի անունը մեկ այլ հնչեղությամբ լսվեց 1988թ.  աղետից հետո: Մեկ շաբաթ անց նա Հայաստանում էր: Նրա շնորհիվ ստեղծվեց «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամն ու տարիներ շարունակ աջակցեց աղետյալներին: Այդ ժամանակ էր, որ ֆրանսիական շանսոնի 90 կատարողներ հավաքվեցին ու ձայնագրեցին նրա «Քեզ համար, Հայաստան» երգը, որ տասներեք շաբաթ շարունակ մնաց առաջին հորիզոնականներում:

Կաթով սուրճ … ինքն իրեն հենց այդպես բնորոշեց՝ դժվարանալով իր մեջ տարանջատել հայկական ու ֆրանսիականը` դրանով դառնալով հայերի այցեքարտը ֆրանսիացիների, ֆրանսիացիներին էլ հայերի մոտ: Դա է պատճառը, որ նրա հրաժեշտն անգամ հայ-ֆրանսիական միահյուսվածությամբ ստացվեց: Հայկական դուդուկի հնչյունների ներքո ու ֆրանսիական դրոշով ծածկված դուրս բերվեց նրա աճյունը: Ֆրանսիան նրան ճանապարհեց այնպես, ինչպես բնորոշ է Ազգային հերոսներին: Հրաժեշտի վայրն էլ պատահական չէր: Դա տեղի ունեցավ հանրահայտ Հաշմանդամների տանը՝ ռազմի ֆրանսիական պատմությունը ընդգրկող վայրում, Ֆրանսիայի ազգային հերոսների կողքին. այստեղ նաև Նապոլեոնի աճյունն է ամփոփված:

Ազնավուրի պատվին այդ օրը հնչած երգի հնչյունները հիմա ոչ ոք չի շփոթի: Ստացվեց այնպես, որ Ազնավուրն անգամ իր մահով ինչ -որ բան փոխեց՝ Ֆրանսիացի զինվորականի շուրթերից հենց Ազնավուրի պատվին հնչած երգը առավել հայտնի դարձեց ոչ միայն Ջերեմիին, այլև երգի մինչ այդ քիչ անհայտ հեղինակին՝ Դեն Ղարիբյանին:

Հրաժեշտն էլ ազնավուրյան հնչյուններով լցվեց: Նա դուրս բերվեց հրապարակից իր իսկ մտորումներն արտահայտող երգի հնչյունների ներքո` «Emmenez-moi»` «Տարեք ինձ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.07.2025

SHANTNEWS

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

17:55 11.07.2025

Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

17:50 11.07.2025

Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

17:45 11.07.2025

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

17:40 11.07.2025

Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

17:35 11.07.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...

BACK_TO_TOP