Իսրայելը ևս համագործակցության հայտ է ներկայացրել ԵԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Իսրայելը ևս համագործակցության հայտ է ներկայացրել ԵԱՏՄ

19:22 01.10.2019

Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստից և առևտրի համաձայնագրեր կնքելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ ԵԱՏՄ հաջորդ նիստը անցկացվելու է դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում:

ՀՀ վարչապետին, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին լրագրողները 3 հարց տալու հնարավորություն ունեին: Հարցերից մեկը վերաբերում էր ստորագրված համաձայնագրերին և Հայաստան-Իրան, ԵԱՏՄ-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ միայն Հայաստանն ունի սահման:

Իսկ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրին

«Իհարկե, այս համաձայնագիրը նոր հնարավորությունն է բացում և´ Իրանի, և´ Հայաստանի բիզնեսի համար: Մենք այս ամենը տեսնում ենք ոչ միայն Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, այլև ԵԱՏՄ և Իրան հարաբերություններում: Ե´վ Իրանն է մեծ շուկա, և´ ԵԱՏՄ-ն է մեծ շուկա: Եվ այստեղ շատ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն: Հույս ունենք, որ այս ամենից հետո մենք կկարողանանք մեր բիզնեսներն առաջ մղել, որպեսզի կարողանանք ավելի լավ օգտագործել այս բոլոր հնարավորությունները: Իհարկե, մենք հույս ունենք զարգացնել Հայաստանի տարանցիկ ներուժը: Մենք հիմա իրականացնում ենք շատ կարևոր նախագծեր: Ես վստահ եմ, որ այդ ամենի արդյունքում առևտրատնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կակտիվանան և այդ համատեքստում կակտիվանա նաև Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունները»:

Իսկ Տիգրան Սարգսյանը պատասխանեց  Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրին կարևորությանը վերաբերող հարցին.

«Մենք մշակում ենք նոր մոտեցում և այդ մոտեցման էությունն այն է, որ մենք ընդլայնում ենք սահմանները: Ներդրումների և ծառայությունների հարցն այսоր գտնվում է ազգային իշխանությունների իրավասության մեջ: Բայց նաև պարզ է, որ մեր գործընկերների, այս դեպքում` Սինգապուրի համար, հարմարավետ պայմաններ ստեղծել է պետք, որ իրեն հարմարավետ զգա ընդհանուր տնտեսական միջավայրում: Շատ կարևոր է, որ մենք այս փորձը տարածենք նաև ուրիշ երկրների վրա:

Այս պահին մենք հայտ ունենք Իսրայելից, և մեր Իսրայելի գործընկերները ևս առաջարկում են, որ այդ համաձայնագիրը լինի համալիր փաստաթուղթ, այսինքն` խոսքը չլինի միայն սակագների մասին, այսինքն` ապրանքների ազատ տեղափոխման, այլև որպեսզի այդ համաձայնագիրը ներառի ներդրումների և ծառայությունների բաժին, ճիշտ այն ձևաչափով, որով մենք այսօր իրականացնում ենք Սինգապուրի հետ: Մենք գտնում ենք, որ սա լավ օրինակ է: Սինգապուրն առաջին երկիրն է, բայց մենք մտադիր ենք այս փորձը շարունակել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP