«Գորշ գոտիների» մոռացված մարդիկ». ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը միջոցառում է կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

«Գորշ գոտիների» մոռացված մարդիկ». ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը միջոցառում է կազմակերպել

18:50 01.10.2019

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով:

Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն:

Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր բացման խոսքում վկայակոչելով 2018 թվականին ընդունված ԵԽԽՎ «Եվրոպայի խորհրդի  և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքի վերաբերյալ» բանաձևը՝ նշել է, որ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդկանց իրավունքները քննարկման առարկա են այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Նա իր խոսքում մասնավորապես շեշտել է.

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, և երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին և գնահատմանը, չպետք է լինեն անտեսված տարածքներ և մոռացված մարդիկ»:

ԱԺ պատվիրակության ղեկավարն իր խոսքում նաև անդրադարձել է միջազգային հանրության դերակատարությանն այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության գործում՝ շեշտելով իրադրության ճիշտ և ժամանակին գնահատման և հակազդող միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման հաջորդ բանախոսը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ներկայացրել է դեռևս միջազգային ճանաչում չստացած պետություններում մարդու իրավունքների՝ անտեսված լինելու պատճառները, իրական հետևանքներն ու ազդեցությունը մարդկանց կյանքում: Նա շեշտել է, որ համապատասխան կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի մուտքը նման պետություններ պետք է լինի ազատ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԵԽ որոշ անդամ պետությունների շարժառիթները՝ միտված մոնիթորինգային մեխանիզմների մուտքն արգելափակելուն:

Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ, հակառակ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության՝ Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ-ի մի շարք միջազգային դաշնագրերին, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաներին: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ անկախ միջազգային կարգավիճակից՝ Արցախի իշխանությունները և հասարակությունը շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Իր հերթին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին և կոչ արել միջազգային հանրությանը գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը, այդ թվում՝ հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP