Բաքվի քմահաճույքն է՝ թույլ չտալ ԼՂ մասնակցությունը բանակցություններին. Armtimes.com-ի հարցազրույցը Կազիմիրովի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Բաքվի քմահաճույքն է՝ թույլ չտալ ԼՂ մասնակցությունը բանակցություններին. Armtimes.com-ի հարցազրույցը Կազիմիրովի հետ

15:11 02.10.2019

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը, 1992 թվականից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, իսկ 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչը, պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին:

– Վլադիմիր Նիկոլաևիչ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Ավելին, 2016 թվականին Ադրբեջանը որոշել էր իր բազմամյա հռետորաբանությունից գործի անցնել, սակայն նույնիսկ դա չէր ազդել միջնորդների հայտարարությունների դեկլարատիվ բնույթի վրա, որոնք չեն ստիպել նստել բանակցությունների սեղանին և վեր չկենալ, քանի դեռ լուծված չէ պատերազմի վերսկսումը բացառելու հարցը:

– Ներկայիս հակամարտության ողջ 30 տարվա ընթացքում հաջողվել է հասնել երեք կողմերի միջև միայն երկու համաձայնագրի՝ 1994 թ. մայիսի 12-ից հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման (կամ զինադադարի) մասին (Ռուսաստանի միջնորդությամբ) և 1995 թ. փետրվարի 6-ից հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին (Ռուսաստանի նախաձեռնությամբ, բայց այն ձևակերպելով ԵԱՀԿ-ի անունից):

Իհարկե, կողմերն այդ համաձայնագրերը լավագույնս չեն պահպանում, հատկապես մեկ՝ չափազանց ճղճղան կողմը: Սակայն, այնուամենայնիվ, կարևոր է իրապես հասկանալ, որ ներկայումս կրակահերթերի ժամանակ, այո, ցավոք, հաճախ զինծառայողներ են զոհվում, և նույնիսկ խաղաղ բնակիչներ, բայց 1991-1994 թթ. պատերազմի տարիներին հարյուրավոր և նույնիսկ հազարավոր մարդիկ էին զոհվում, զրկանքն ու ավերածությունները աճում էին: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կողմերից ավելի խստորեն պահանջեն այն տարիների համաձայնագրերի պահպանում:

Երիտասարդ պետությունների ու հակամարտության կողմերի փորձը դեռ մեծ չէ, բավարար չէ իրենց պարտավորությունները խստորեն կատարելու համար: Ավելին, կողմերից մեկը 1993-ից չէր կատարում ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերի առաջնահերթ պահանջները («անհապաղ դադարեցնել կրակը»), բազմիցս խափանում էր կարճ զինադադարները՝ ուժով առավելություն ստանալու հույսով: Արդյունքում՝ պատերազմում փաստացի պարտվելուց հետո անբարենպաստ վիճակում հայտնվելով, այժմ այն լարվածության ու միջադեպերի կարիք ունի՝ ռևանշով սպառնալու համար, խաբելով սեփական ժողովրդին կեղծ հայրենասիրությամբ ու ռազմական հռետորաբանությամբ, սպառնալիքներով, շփման գծում բախումներով: Այն պարբերաբար խախտում է ԵԱՀԿ այնպիսի հիմնական սկզբունքները, ինչպիսիք են ուժի չկիրառումը և վեճերի խաղաղ լուծումը:

– Տպավորություն է, թե Ղարաբաղյան հակամարտության կետում ժամանակը կանգ է առել, և այս 25 տարիների ընթացքում միակ փոփոխությունն այն էր, որ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային մարաթոնից, չնայած ըստ ընդունված ակտերի, այն հակամարտության լիարժեք կողմ է: Հայաստանի նոր ղեկավարությունը պնդում է, որ այս սխալն ուղղվի: Ինչո՞ւ մենք չենք տեսնում միջնորդների հստակ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

– ԼՂ-ի՝ որպես այս հակամարտության կողմի և, հետևաբար, բանակցությունների մասնակցի կարգավիճակը վաղուց է ճանաչվել: Հայտնի են այս հարցի շուրջ Բուդապեշտում (1994) և Ստամբուլում (1999) ԵԱՀԿ բարձրագույն համաժողովների փաստաթղթերը: Սակայն Բաքուն օգտագործում է բոլոր իրավիճակները, որոնք իր նախորդ անհաջողությունների ֆոնին թույլ են տալիս այս կամ այն կերպ ցույց տալ իր կամքն ու բնավորությունը: Ժամանակին դրա համար պիտանի համարվեց նույնիսկ Բուդապեշտում հայ սպային սպանողին հերոսացնելը, այնուհետեւ՝ ուժերի փորձարկումը 2016-ին, հիմա էլ ևս մեկ քմահաճույք՝ թույլ չտալ ԼՂ մասնակցությունը բանակցություններին: Ընդ որում՝ պաշտոնական Բաքվի ներկայիս դիրքորոշումը անհեթեթորեն տարբերվում է այս հարցի վերաբերյալ իր իսկ նախկին մոտեցումից, այն անհեթեթ է և ծիծաղելի: Չէ՞ որ 1993 թ. ամռանը Աղդամի անկումից հետո Ադրբեջանի ղեկավար Ս. Աբիևը ինքն էր կապ հաստատում հենց Ստեփանակերտի հետ (ոչ թե Երևանի), զանգահարում այնտեղ, նամակներ ուղարկում: Բաքվի ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ հանդիպումներ էին ունենում ԼՂ ղեկավարների հետ (այն երբեք ինքնուրույն կապ չի հաստատել Բաքվի հետ):

Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները մշտապես անցնում էին բոլոր երեք երկրների մասնակցությամբ, այնուհետ՝ նույն եղանակով նաև ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում (մինչև 1997 թ. ապրիլ ամիսը): Այլ կերպ ասած, Բաքուն դե ֆակտո ճանաչում էր ԼՂ-ին որպես հակամարտության կողմ ու բանակցությունների մասնակից: ԵԱՀԿ-ում չկան որոշումներ ԼՂ-ի՝ բանակցություններին չմասնակցելու մասին: ԼՂ ադրբեջանական համայնքը Ստեփանակերտին հակադրելու՝ Բաքվի ուշացած փորձերը պարզապես անհիմն են. այն բանակցության կողմի որևէ անհրաժեշտ հատկանիշ չունի:

Բաքուն ցանկանում է իրեն վերապահել տվյալ հարցի լուծումը, բայց վերջինիս դիրքորոշումը ակնհայտորեն տարբերվում է իր իսկ նախկին գծից ու ԵԱՀԿ որոշումներից: Հանուն բանակցությունների արդյունավետության՝ հարկ է պարբերաբար, կանոնավոր կերպով հրապարակայնորեն ցույց տալ Ադրբեջանի Հանրապետության՝ լիարժեք բանակցությունները արգելափակելու փորձերը առավել բնական ձևաչափով, որպեսզի բոլորը տեսնեն նման մոտեցման անհեթեթությունը: Չէ՞ որ բանակցությունների արդյունավետությունը ուղղակիորեն կախված է վերջիններիս ձևաչափից: Ժամանակակից դիվանագիտությունում անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի մասնակցության ներառականությունը՝ վերջինիս կարգավորման ջանքերում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP