Բավական էր Պուտինի ինքնաթիռը հայտնվեր հայկական օդային տարածքում, երեկ երեկոյան Լարսում բեռները սկսեցին անցնել. Ղազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

Բավական էր Պուտինի ինքնաթիռը հայտնվեր հայկական օդային տարածքում, երեկ երեկոյան Լարսում բեռները սկսեցին անցնել. Ղազարյան

22:10 02.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը խոսել է Վերին Լարսի կուտակումների և խնդրի լուծման ուղիների մասին:

«Վերին Լարսը ոչ միայն տեխնիկական բարդություն է, այլև բյուրոկրատական սուբյեկտիվիզմ: Ցավոք սրտի, նաև ֆեդերալ իշխանությունների՝ հաճախ անզորության հարցն է տեղի իշխանությունների վրա: Դա պարբերաբար ունենում ենք, երբ լինում են սեզոնային կուտակումներ կամ ինչ-որ չինովնիկական խմբի կամակորության արդյունք: 2 շաբաթ է՝ մեզ մոտ բեռների հսկայական կուտակում կա: Բավական էր Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը հայտնվեր հայկական օդային տարածքում, երեկ երեկոյան բեռները սկսեցին անցնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո հարկային մարմինները շատ ավելի արագ են բարեփոխվել, Ղազարյանը պատասխանեց.

«Ի տարբերություն հարկային մարմինների՝ մաքսայինի աշխատանքն ամենօրյա վարչարարություն է, հազարավոր ներկրողներ, արտահանողներ են: Բյուրոկրատիան այստեղ խնդիր ունի, որովհետև ժամանակին, եթե չասենք մեծ կոռուպցիա, ապա եղել են թեյավճարներ, որոնք ապահովել են շարքային մաքսավորի կենսամակարդակի որոշ աստիճան: Այսօր մենք բացարձակ չունենք դա, մաքուր է: Եթե ասում ենք՝ համակարգային կոռուպցիա, այստեղ ընդհանրապես չկա: Բայց չկա նաև ստիմուլը: Մասնագիտորեն չեն փոխվել, տեխնիկապես չեն զինվել, աշխատանքի նոր ոճ չունեն, իներտություն կա: Կա նաև ներկրողների քանակի էական աճ: Հարկային վարչարարությունն այսօր ավելի արագ է, իսկ մաքսայինը դեռ խնդիրներ ունի»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP