19:59 02.10.2019
Գյումրեցի մարզիկներն ու մարզուհիները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից անցած 9 ամիսների ընթացքում վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մինչև տարեվերջ նոր առաջնություններ և լուրջ սպասելիքներ կան գյումրեցի մարզիկներից:
Մրցաշարերի մեկնարկից առաջ քաղաքապետարանում մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության սպորտաձևերում 61 մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները:
«Եթե հենց այս պահին ավարտվեր մրցաշրջանը, հանրապետության 10 լավագույն մարզիկների 50 տոկոսից ավելին կլինեին գյումրեցիները, քանի որ գյումրեցի 30 մարզիկ-մարզուհիներ արդեն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նվաճել են տարբեր հարգի մեդալներ, և ուրախալին այն է, որ մեդալների հարգը շատ բարձր է, ոսկին և արծաթը ավելի շատ է, քան անցած տարի»,- նշել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։
Պարգևատրվել են նաև Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցները, սպորտային պարերի մենապարողներն ու զույգերը։ 18 ոսկե, 15 արծաթե և 13 բրոնզե մեդալների շնորհիվ Շիրակի մարզային թիմը Համահայկական խաղերում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Միջոցառման պատվավոր հյուրերն են եղել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը և բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը:
«Հաջորդ նշաձողը` Oլիմպիական խաղերն են, պետք է փոխեմ քաշային կարգս, 96 կգ քաշում պետք է հանդես գամ, որ կարողանամ մասնակցել Oլիմպիական խաղերին, դա է ամենագլխավորն ինձ համար։ Երեկվանից սկսել եմ մարզումներս, պետք չէ հանգստանալ, մեկնելու ենք մրցումների մինչև 23 տարեկանների Եվրոպայի խաղերին, պետք չէ հանգստանալ, պետք է մարզվել»,- իր առաջիկա ծրագրերից է խոսել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։
Գյումրեցի մարզիկները մինչև տարեվերջ կմասնակցեն սամբոյի աշխարհի, ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի և Պատանիների առաջնություններին։
17:55 11.07.2025
Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի ՀունգարիայումՀայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»։ Այս մասին հաղորդում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, երկիրն էլ շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին […] ...
17:50 11.07.2025
Քաղաքացին Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք էր թողելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 9-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ հայրը 44-օրյա պատերազմի մասնակից է և Քարաբերդ գյուղի լճի մոտ զենք-զինամթերք է թողել։ Բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է […] ...
17:45 11.07.2025
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովինՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արսեն Թորոսյանն Իտալիայի եւ Ուկրաինայի խորհրդարանների հրավերով Հռոմում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման 4-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակում Արսեն Թորոսյանն առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Օլեքսանդր Կորնիյենկոյի հետ: Հանձնաժողովի նախագահը նաեւ ելույթ է ունեցել խորհրդարանականների համար կազմակերպված քննարկման ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք […] ...
17:40 11.07.2025
Ժաննա Անդրեասյանն Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել է Հայ-վրացական երիտասարդական հավաքի մասնակիցներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում հայ և վրացի երիտասարդների համար կազմակերպվել են քննարկումներ ու աշխատարաններ՝ նպատակ ունենալով զարգացնելու նրանց առաջնորդության հմտությունները, խթանելու ակտիվ քաղաքացիության ձևավորումը և բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքում։ Ողջունելով հավաքի […] ...
17:35 11.07.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր, օրենսդիր և դատաիրավական համակարգի մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչները: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Քրեակատարողական համակարգի զարգացման առաջնահերթություններն ու ուղղությունները: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացմանը, ծառայողների աշխատանքային […] ...